Բնականաբար, Գիտությունների ակադեմիան պետք է իր կարծիքը հայտներ այդ խնդրի վերաբերյալ և առանձնապես հերոսության դրսևորում ես այդտեղ չեմ տեսնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Պատմության ինտիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, անդրադառնալով մի քանի հարյուր գիտնականների հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Տասնամյակներ շարունակ մեզանում միանշանակ կրկնել ենք նույն խոսքերը, որ ոչ մի կարգավիճակով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Առավել ևս 2020-ի այդ արյունալի պատերազմից հետո, երբ մեկ անգամ ևս դրսևորվեց այդ ազգայնականությունն Ադրբեջանում և տեսանք, թե ինչ հետևանքներ ունեցավ, Ադրբեջանի կազմում Արցախը պահելը կնշանակի ուղղակի ցեղասպանություն: Այստեղ երկրորդ կարծիք չկա: Այնպես որ սա կապել ինչ-որ իրադարձության հետ, ե սկարծում եմ՝ այնքան էլ կարևոր չէ: Կարևոր է, որ Գիտությունների ակադեմիան, որի կազմում 33 գիտահետազոտական ինստիտուտներ կան, իր կարծիքը բնականաբար, պետք է հայտներ: Այնպես մեր մոտեցումը միանշնակ բացասական է որևէ կարգավիճակով Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու հարցում»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում