Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Ի՞նչ սպասել ընդդիմադիր շարժման մարտավարության փոփոխությունից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ավելի քան երկու ամիս է, ինչ ընդդիմությունը իշխանափոխության պահանջով հանրահավաքային պայքար է սկսել։ Եվ ընդդիմության նախաձեռնած շարժման անցած ճանապարհի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Որոշ մարդիկ հույսեր ունեին, թե շատ արագ պետք է ժողովրդական ճնշման ներքո իշխանափոխություն տեղի ունենար, սակայն, երբ երկու ամսում այն տեղի չի ունենում, այդ նույն մարդիկ ինչ-որ առումով հիասթափություն են ապրում։

Իրականում ի սկզբանե պարզ էր, որ պետք չէ ակնթարթային արդյունքների հասնելու ակնկալիքներ ունենալ, ու սա երկարատև պայքար է լինելու, ինչի համար անհրաժեշտ է համբերատարություն ու կամք, ինչի մասին ոչ մեկ անգամ նշել են նաև ընդդիմադիրները: Մյուս կողմից՝ իրավիճակի հասունացումը աստիճանական զարգացող գործընթաց է։ Եթե նկատի ունենանք, օրինակ՝ իշխանությունների նկատմամբ հանրային վերաբերմունքը ամիսներ առաջ և ներկայումս, ապա տարբերությունն ակնհայտ կդառնա։ Բայց միայն իշխանափոխության հարցը չէ, որ ընդդիմադիր շարժումը դրել է իր առաջ։

«Դիմադրություն» շարժման առանցքային նպատակներից մեկն էլ Հայաստանի նոր կապիտուլ յացիան կանխելն ու Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկման բացառումն է։ Այս տեսանկյունից ընդդիմության պայքարի շարունակականությունը չի բխում գործող իշխանությունների շահերից, բայց բխում է բացառապես պետության շահերից։ Թեպետ, եթե ցանկություն լինի այս իշխանությունների կողմից, ինչին մեծապես կասկածում ենք, այս ամենը կարող է հնարավորություն տալ նույնիսկ զիջողականության հակված իշխանություններին բանակցային գործընթացում ցույց տալ հանրային-քաղաքական դիմադրության պայմաններում իրենց կաշկանդվածությունը և, ըստ այդմ, որոշակիորեն կոշտ դիրքորոշում որդեգրել։ Բայց, նորից կրկնենք, դա հազիվ թե ձեռնտու է այս իշխանությանը, որը այս ամբողջ ընթացքում զբաղված էր շարժումը վարկաբեկելու փորձերով, ոստիկանության միջոցով անհամաչափ, հաճախ բիրտ ուժ կիրառելով, ինչպես նաև սադրանքներ կազմակերպելով:

Գնալով նկատելի էր դառնում, որ իշխանությունները ձգտում են բախումների տանել: Ընդդիմությունը, սակայն, ի տարբերություն իշխանության, գնաց քաղաքացիական պատերազմը կամ, նվազագույնը, բախումները կանխելու ճանապարհով: Ըստ այդմ, որոշվեց վերափոխել շարժման մարտավարությունն ու կառուցվածքը: Մյուս կողմից՝ դա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ընդդիմությունը որևէ պարագայում չթուլացնի իր զգոնությունը, առավել ևս, որ մոտակա հեռանկարում ակտիվ գործընթացներ են տեղի ունենալու հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բանակցությունների առումով։ Բայց և պակաս կարևոր չէ, որ շարժումը չվատնի իր ռեսուրսները և հարկ եղած դեպքում արագ արձագանքի իրավիճակին։

Ըստ այդմ, պարզ դարձավ, որ «Դիմադրություն» շարժումը գնում է ինստիտուցիոնալացման ճանապարհով, այսինքն՝ փորձելու է ընդլայնել իր աշխարհագրությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքում՝ կոմիտեներ ստեղծելու, երիտասարդական ու մասնագիտական շրջանակների հետ աշխատանքի արդյունքում, առավել ևս, որ «Լաոն» արդեն զարթնել է գրեթե ողջ աշխարհում: Իհարկե, որոշակի պարբերականությամբ հանրահավաքային պայքարը և երթերը շարունակվելու են, սակայն հիմնական շեշտադրումը լինելու է մոբիլությանը: Այսինքն, ըստ էության, ամռան ընթացքում ընդդիմադիր շարժումն ավելի մոբիլ ու շարժուն մարտավարություն է որդեգրում, ինչը նշանակում է, որ նրանք մի տեղում չեն հանգրվանելու: Միևնույն ժամանակ, շարժման համակարգողների խոսքից պարզ դարձավ, որ անհրաժեշտության դեպքում երկու ժամ հետո ցանկացած հրապարակում վրանային ավան կարող են ստեղծել։ Այսպիսի մարտավարությունը ընդդիմությանն ավելի հաշվարկված ու թիրախային գործելու հնարավորություն կարող է տալ։

Բայց միայն մարտավարության փոփոխությունն ինքնին չի ենթադրում, թե հաջողությունն ապահովված է, դրանք կախված են «Դիմադրություն» շարժման հետևողական քայլերից և հանրության հետ տարվող աշխատանքից։ Այլ կերպ ասած՝ մարտավարության վերափոխումը չպետք է լինի ինքնանպատակ և ընդամենը շարժման կյանքը երկարաձգելու նպատակ հետապնդի։ Այս ճանապարհին կարևոր հանգամանք է, որ ընդդ իմ ա դիր շարժումը հաշ վ ի է նստում պայքարի ընթացքում կուտակած փորձի, բացթողումների ու ձեռքբերումների հետ։ Օրինակ՝ ձեռքբերումների շարքում կարելի է նշել, որ եթե միջազգային գործընկերները նախկինում կարծում էին, թե Հայաստանում իշխանությունների կողմից վարվող ք ա ղ ա ք ա կ ա նու թյան նկատ մ ա մ բ դժգոհություն և դիմադրություն չկա, ապա ընդդիմադիր շարժման պայքարի արդյունքում այս կարծիքը փոխվել է։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը կարողացել է կանխել այս իշխանությունների որոշ համաձայնություններ, որոնք նախատեսում էին այս ընթացքում կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ, գործող իշխանությունների այդ ձախողումն էլ նյարդայնացրել է Բաքվին, որտեղից անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում հայաստանյան ընդդիմության հասցեին:

Պակաս կարևոր չէ, որ հնարավոր է եղել արթնացնել պայքարի ոգին, որոշակիորեն ջարդել ապատիայի շղթաները: Վերջապես, ընդդիմությանը հաջողվել է հանրային կարծիքի մեջ որոշակի փոփոխությունների հասնել, մարդկանց զգալի շերտի հասցնել ճշմարտությունը: Այդուամենայնիվ, որպես , հարաբերականորեն ասած , բացթողում պետք է նշել այն, որ ընդդիմադիր շարժումը դեռևս չի կարողացել մեկ հարկի տակ հավաքել իշխանություններից և առկա վիճակից դժգոհ բոլոր մարդկանց, և դեռևս բազմաթիվ քաղաքացիներ, որոնք համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա, ինչ-ինչ նկատառումներից ելնելով դեռևս փողոց դուրս չեն գալիս։

Ուստի, ընդդիմությունը մասնագիտական քննարկումների արդյունքում առկա պատկերը ավելի խորը վերլուծելու և քաղաքացիներին իրավիճակի լրջությունը բացատրելու, անգամ յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք տանելու խնդիր ունի։ Առավել ևս, որ հանրության գերակշիռ մասը չի էլ կասկածում, որ ելքը միայն Նիկոլի ու իր թիմի հեռացումն է, իսկ իշխանությունն արդեն իրավապահ համակարգից զատ ուրիշ որևէ հենարան չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում