Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Հայաստանն ու Իտալիան սերտացնում են կապերը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում

Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովմանն, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։

«Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգի ներդրմանը՝ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում նախատեսվող փոփոխությունները՝ մասնավորապես նշելով, որ մոդելի կիրառմամբ հնարավոր կլինի ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանի վերլուծել վերջիններիս գործունեության սահմանափակումները։

Այս համատեքստում նախարարն առաջնահերթ է համարել նաև անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց կարիքներին համապատասխան թիրախային ծառայությունների տրամադրման և բարելավման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Էրիկա Ստեֆանին ներկայացրել է Իտալիայի կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող ծրագրերը։

Կողմերը խոսել են նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից բխող միջոցառումների, դրանց կարևորության մասին՝ պատրաստակամություն հայտնելով միավորել ջանքերն այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել միջնախարարական հուշագրի ստորագրման հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում