Monday, 29 06 2026
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

Ռևանշի խաղը․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Շոտլանդիայի դեմ մրցավեճում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Երևանում Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Շոտլանդիայի հետ։ Հունիսի 8-ին Գլազգոյում այս հավաքականների միջև տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 2։0 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի։ Հայաստանի հավաքականն ունի հնարավորություն ռևանշի հասնելու, որը թույլ կտա նաև շարունակել պայքարը ենթախմբում առաջին հորիզոնականի համար։ Այս պահին առաջին տեղում է Ուկրաինայի ազգային թիմը, որը երկու խաղում նույնքան հաղթանակ է տարել։ Հայաստանի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականներն ունեն 3-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն Իռլանդիան է, իսկ Շոտլադիան՝ 3-րդը։ Մեր հավաքականը եզրափակչում է մրցաշարային աղյուսակում։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը Լեհաստանում 3։0 հաշվով զիջեց Ուկրաինային։ Նույն հաշվով Իռլանդիան սեփական հարկի տակ առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ։

Խմբի բոլոր հավաքականները ունեն հնարավորություն պայքարելու առաջին տեղի համար։ Վաղվա հանդիպումը մրցաշարային առումով ավելի քան կարևոր է։ Պարտվելու դեպքում Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը գործնականում կզրկվի առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունից։ Պայքարի մեջ մնալու համար մեզ անհրաժեշտ է հաղթել։ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում ենթախմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները դուրս կգան փլեյ-օֆֆ, որտեղ կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներով կվիճարկեն 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերը։ Խմբերում վերջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը կհայտնվեն ավելի ցածր դիվիզիոններում։ Հայաստանի ազգային հավաքականի առաջ նվազագույն խնդիր է դրված պահպանել տեղը B դիվիզիոնում։ Ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել մեր ֆուտբոլիստներից վաղվա խաղում։ Ուկրաինայի դեմ մեր հավաքականը մեծ հաշվով վատ ֆուտբոլ չցուցադրեց։ Պարտության հիմնական պատճառը ձախողումներն էին պաշտպանությունում։ Թիմի ավագ Վարազդատ Հարոյանի բացակայությունը զգացնել տվեց վճռորոշ դրվագներում։ Խնդիրներ ունեցանք նաև հենակետային գոտում։ Այո Արտակ Դաշյանը արդյունավետ և գրագետ խաղ ցուցադրեց, Սոլոմոն Ուդոյի խաղը սակայն ակնհայտորեն չստացվեց։ Էդուրդ Սպերցյան-Արտակ Գրիգորյան զույգը հենակետային գոտում շատ ավելի արդյունավետ է։ Եվ վերջապես Խոակին Կապառոսին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղը հարձակման գծում։ Չունենալով նոմինալ կենտրոնական հարձակվող՝ իսպանացի մասնագետը շարունակ փորձարկումներ է անում, բայց․․․։

Սարգիս Ադամյանը շարունակ փչացնում է խաղը, իսկ եզրային կիսապաշտպան Էդգար Բաբայանը հարձակման կրակագծում ոչնչով աչքի չընկավ։ Խոսենք նաև դրական կողմերի մասին։ Վերջին երեք հանդիպուներում դաշտի կենտրոնում փայլուն հանդիպում անցկացրեց Խորեն Բայրամյանը։ Այս ֆուտբոլիստը դարձել է հավաքականի դիսպետչերը, որը կապում է նաև խաղային օղակները։ Ինչևէ ունենք այն ինչ ունենք և հիմա մեր գլխավոր խնդիրը առաջիկա խաղում հաղթելը պետք է լինի։ Կապառոսը պարտավոր է շտկել սխալները։

Վերլուծելով վերջին հանդիպումները փորձենք հասկանալ՝ ինչ կազմով և դասավորությամբ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել Շոտլանդիայի դեմ։ «Առաջին լրատվական»-ի վարկածով մեր հավաքականը վաղը կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ։ Դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն, իսկ պաշտպանության կենտրոնում Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը։ Աջ եզրում կգործի Հովհաննես Համբարձումյանը, իսկ ձախ եզրում՝ Կամո Հովհաննիսյանը։ Հենակետային գոտում տեսնում ենք Էդուարդ Սպերցյանին և Արտակ Գրիգորյանին։ Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Արտակ Դաշյանը, իսկ ձախ եզրում՝ Վահան Բիչախչյանը։

Ենթահարձակվողի դիրքում տեսնում ենք Խորեն Բայրամյանին, իսկ Տիգրան Բարսեղյանին՝ հարձակման կրակագծում։ Սա թերևս օպտիմալ կազմն է մեր պատկերացումով։ Չմոռանանք, որ մեր հավաքականը վաղը 10 օրվա ընթացքում 4-րդ հանդիպումն է անցկացնելու։ Նույն Բայրամյանը, Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը հնարավոր է ֆունկցիոնալ առումով վերականգնված չլինեն և տեղ չզբաղեցնեն մեկնարկային կազմում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում