ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ չարաշահել սահմանադրությունը՝ հանուն երկրում զենքի վաճառքը կարգավորող օրենքների խստացման։ Բայդենի ելույթը Ջիմի Քիմելի Tonight Show-ում ցուցադրվում է չորեքշաբթի երեկոյան՝ ABC հեռուստաալիքով:
Հաղորդավարը հարցրել է Բայդենին, թե ինչու չի նախագահի վարչակազմը կոշտ միջոցներ ձեռնարկում զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու համար։ Այս քննարկումները ԱՄՆ-ում ակտիվացել են մայիսի 24-ին Ուվալդա տարրական դպրոցում (Տեխաս) տեղի ունեցած իրադարձություններից հետո, որտեղ 18-ամյա դեռահասի գործողությունների արդյունքում սպանվել էր 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։
Ըստ Բայդենի՝ զենքի վաճառքը կարգավորող միջոցառումները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ դեմոկրատներին դիմակայում են հանրապետականները։