Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Շոտլանդիայի հավաքականին:
Հանդիպման 28-րդ րոպեին հեռահար փոխանցում ստանալով, գլխի շեշտակի հարվածով, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ռալստոնը: Շոտլանդիան կարողացավ կրկնապատկել առավելությունը մինչ թիմերը կգնային ընդմիջման: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մըքեյնը: Առաջին կես`Շոտլանդիա-Հայաստան` 2:0: Երկրորդ կեսը գրեթե նույն զարգացումն ունեցավ և Շոտլանդիան շարունակում էր խաղն իր ձեռքում պահել: Հավաքականի պաշտպանները մեծ ծավալի աշխատանք էին կատարում` հատկապես թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: Ի վերջո Շոտլանդիան հաղթեց 2:0 հաշվով: