Հինգշաբթի օրվա աճուրդի տվյալներով՝ նավթի ֆյուչերսի գները բարձրացել են` ստանալով մեծ աջակցություն բենզինի շուկայում գների բարձրացումից: Վառելիքի գինը աճել է 3,1%-ով՝ ԱՄՆ-ի արևելյան ափից բենզինի մատակարարման հետ կապված խնդիրների մտավախությունից: Հիշեցնենք, որ այս տեսակի խնդիրները կարող էին առաջանալ «Այրին» փոթորկի կործանիչ գործողություններից:
Ըստ էներգետիկայի նախարարության` արևելյան ափին կարող է արդյունահանվել մոտ 1.6 մլն բարել հում նավթ, ինչը կազմում է ԱՄՆ ամբողջ ցուցանիշի 9%-ը:
Նավթի գները իջել են մինչև նվազագույն 83 դոլար՝ բարելի համար այն դեպքում, երբ ԱՄՆ բաժնետոմսերի գնանշումները իջել են:
Սակայն բենզինի գների արագ բարձրացումը խթանեց նավթի ֆյուչերսների գների որոշակի բարձրացմանը:
Նյու Յորքի ապրանքային աճուրդի արդյունքներով՝ նավթի գները իջել են 0.14 դոլարով՝ բարելի դիմաց: Հոկտեմբերին սև ոսկու մատակարարման պայմանագրերը կնքվել են օրվա վերջում. 85.30 դոլար՝ բարելի դիմաց:
Էներգետիկայի նախարարության վերջին տվյալները ցույց են տվել, որ օգտագործման համար պատրաստ բենզինի պաշարները արևելյան ափին օգոստոսի 13-19-ը եղել են 9.3%-ով ցածր միջին մակարդակից՝ վերջին 5 տարվա ընթացքում: Սակայն բենզինի ընդհանուր պաշարները` ներառյալ բաղադրիչները, որոնք օգտագործվում են պատրաստի բենզին ստանալու համար, համապատասխանել են 5 տարվա մեջ միջին մակարդակին: Տրեյդերների խոսքերով՝ բենզինի ընթացիկ պաշարները մտավախություններ չեն առաջացնում, եթե ընդհատումներ չլինեն մատակարարման բարդ շղթայում:
Բենզինի սեպտեմբերյան ֆյուչերսները գնի մեջ աճել են 0,0895 դոլարով. մինչև 2,9679 դոլար՝ գալոնի դիմաց:








































