ԱՄՆ իշխանությունները որոշել են պաշտոնապես հրաժարվել, այսպես կոչված, «հեռուստաեթերի արդարության հայեցակարգից»: Հայեցակարգը գործում էր 1949 թվականից, և դրա համաձայն՝ իշխանությունները հեռուստա- և ռադիոընկերություններից պահանջում էին, որպեսզի հասարակությանը հուզող խնդիրների լուսաբանումը լինի արդար և հավասարակշռված:
ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի նախագահ Ջուլիուս Ջենակովսկին չեղյալ է համարել ինչպես այդ հայեցակարգը, այնպես էլ ևս 82 կանոններ և սահմանափակումներ, որոնք, ըստ հանձնաժողովի, հնացել էին և լրացուցիչ ծանրություն էին գործարարների վրա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Նշվում է, որ երկար տարիների ըթնացքում ԱՄՆ հասարակության մեջ այս հայեցակարգը ենթարկվում էր քննադատության, քանի որ այն սահմանափակում էր խոսքի ազատությունը: Գործնականում հայեցակարգը չի գործել վերջին 20 տարիների ընթացքում: Մինչ այս հայեցակարգը՝ ԱՄՆ-ում գործում էին եթերում քաղաքական գործիչների հավասար ներկայացվածության օրենսդրական ակտերը: Դրանք գործում են մինչև հիմա՝ որոշակի սահմանափակումներով: