Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Եթե Ռուսաստանը ԼՂ-ում մասնակցի պատերազմին, Ադրբեջանին վաճառած ռուսական զենքը կգործի նրա դեմ. փորձագետ

EurasiaNet-ի կայքում հրապարակվել է Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերայի «Ռուսաստանի նկատմամբ վստահությունն ու Ադրբեջանին սպառազինություն տրամադրելը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանից С-300 զենիթա-հրթիռային կոմպլեքսի գնման փաստը՝ վերջինիս ընդգրկելով մի քանի շաբաթ առաջ Բաքվում տեղի ունեցած և Զինված ուժերի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի շարքում։ Այս գործարքի գլխավոր ինտրիգը կայանում է նրանում, որ Ռուսաստանի սերտ ռազմական դաշնակիցը ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Հայաստանը։

Վերջինիս տարածքում՝ Գյումրիում է գտնվում ռուսական մեծ ռազմաբազան, Ռուսաստանն արտոնյալ գներով ռազմական տեխնիկա ու սպառազինություն է մատակարարում Հայաստանի զինված ուժերին (այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղը վերահսկող հայկական զորքերին)։

Վերոնշյալի պատճառով Ռուսաստանը, անկասկած, թաքցնում էր Ադրբեջանին С-300 զենիթա-հրթիռային կոմպլեքսի վաճառքի փաստը, ինչը սակայն հայտնի դարձավ Բաքվի ռազմական շքերթի ժամանակ։ Ավելի վաղ Рособоронэкспорт –ը հերքել էր այդ գործարքը, թեև չի բացառվում, որ հերքման ժամանակ գործարքը դեռ վերջնականապես չէր կայացել։ Գործարքի կնքումը և հետագա լռությունը պայմանավորված էր Հայաստանի դժգոհությունը չհարուցելով, ինչը տվյալ դեպքում լրիվ տրամաբանական է։

Նախ մամուլը հայտարարեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 զենիթա-հրթիռային կոմպլեքսի վաճառքի մասին, ապա Рособоронэкспорт –ը հանդես եկավ դրա հերքմամբ, իսկ հետո Ադրբեջանին հատկացրեց այդ զենիթա-հրթիռային կոմպլեքսը։ Այս գործարքը մեկնաբաններին ստիպեց ապագայում շատ չվստահել օտար երկրներին իր ռազմական առաքումների վերաբերյալ Ռուսաստանի հերքումներին։

Ներկայումս քննարկումներ են ծավալվել, թե արդյոք Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման պարագայում Հայաստանի կողմից պատերազմի մեջ կմտնի՞ ընդդեմ Ադրբեջանի՝ գործածելով ՀԱՊԿ-ի մեխանիզմը։ Եթե դա տեղի ունենա, ապա ռուսական հրթիռները և որ ավելի կարևոր է՝ ռուսական ինքնաթիռներն ու օդաչուներին վայր կգցեն հենց ռուսական զենիթա-հրթիռային համակարգերի միջոցով։

Ուշագրավն այն է, որ այդ զենիթա-հրթիռային համակարգերի գործողության շառավիղը ծածկում է Լեռնային Ղարաբաղը, ինչը չի կարելի ասել Հայաստանի հյուսիսում գտնվող ռուսական ռազմաբազայի մասին։

Ներկայումս Ադրբեջանի սպառազինության կազմում առկա է С-200 (ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-5 GAMMON) զենիթա-հրթիռային կոմպլեքսի 2 մարտկոց, որոնցից մեկը տեղակայված է Բաքվի, իսկ մյուսը՝ Մինգեչաուրի մերձակայքում։ Իսկ С-300 ПМУ-2-ը կապահովի երկրի տարածքի մեծ մասի պաշտպանությունը։ Բացի այդ, այն կապահովի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի տարածքի մեծ մասի տարածքի վերահսկումը։ Ճիշտ է՝ նրա տեսանելիությունից դուրս կգտնվեն Գյումրիի մոտ գտնվող ռուսական ռազմական օբյեկտները»։

Հիշեցնենք, որ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը նշել է, որ Ռուսաստանը պլանավորում է, բացի իր տարածքից, С-300-ները С-400-ներով փոխարինել նաև իր դաշնակցային հարևան երկրներում, ինչպիսիք են Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը, որոնց Ռուսաստանը սովորաբար վաճառում է քաղաքական առումով զգայուն ռազմական արտադրանք։

Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման պարագայում Ռուսաստանի մասնակցության հարցին, ապա այս տարվա հունվարի կեսերին ռուս փորձագետ, Կովկասի խնդիրների կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս կապակցությամբ նշել էր, որ պատերազմի վերսկսման դեպքում, եթե այն ընդգրկի նաև Հայաստանի տարածքը, Ռուսաստանը կհայտնվի շատ անհարմար իրավիճակում, ինչի համար էլ Մոսկվան ամեն գնով պետք է խուսափի պատերազմի վերսկսումից.

«Եթե զինված բախումները սահմանափակվեն միայն Ղարաբաղի տարածքով, ապա Ռուսաստանը չի միջամտի, իսկ ահա եթե Ադրբեջանը ռազմական հարված հասցնի ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, ապա դա արդեն լրիվ այլ բան է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում