Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Ինչ է մտածում Արցախը Բրյուսելից հետո. Միշելը տվել է թելը

Հայաստանում աշխուժորեն քննարկվում է Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որ եռակողմ էր՝ ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: Հանդիպման մասին հրապարակային տեղեկատվությունը բավականին տարածված է և թերևս չարժե վերստին շարադրել այն: Գնահատականներն ու արձագանքները տարբեր են, հնչում են տարբեր դիտանկյուններից արվող վերլուծություններ: Այդ ամենում թերևս առաջ է գալիս մի հարց՝ իսկ ի՞նչ է մտածում Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման և հանրայնացված տեղեկատվության մասին Արցախը, ընդ որում ոչ միայն գործադիր իշխանության կամ խորհրդարանական մեծամասնության, այլ ընդհանրապես խորհրդարանական ուժերի և հասարակական-քաղաքական ներկապնակի առումով:

Ի վերջո, ինչի՞ համար է Արցախի քաղաքական թիվ մեկ մարմինը՝ խորհրդարանը, միայն ժամանակ առ ժամանակ Հայաստանի ներքաղաքական ընդդիմության օրակարգին համահունչ հայրենասիրա-բաժակաճառային ոգով հայտարարությունների՞, թե՞ քաղաքական տեքստերի, որոնց միջոցով նաև պետք է փորձ արվի քայլ առ քայլ ձևավորել գրեթե քառորդ դար առաջ հենց նույն այն ուժերի իշխանական կոնյուկտուրայի բերումով «լուծարված» սուբյեկտության վերականգնման գործընթաց, որոնք այսօր ընդդիմություն են և որոնց ընդդիմադիր կոնյուկտուրայի դաշտում էլ գործում է արցախյան խորհրդարանի ուժերի առնվազն մի ստվար մասը: Ընդ որում, անգամ այդ հանգամանքը նրանց իրավունքն է, նրանք միանգամայն իրավասու են իրենց քաղաքական դիրքավորումով ավելի շուտ համամիտ լինել Հայաստանի ընդդիմության, քան իշխանության հետ, և այստեղ խոսքը բացարձակապես այն մասին չէ, որ արցախյան ուժերը պետք է սպասարկեն ոչ թե ընդդիմության, այլ իշխանության կոնյուկտուրան:

Պարզապես նրանք պետք է սպասարկեն Արցախի քաղաքական բովանդակության հրամայականից բխող անելիքները, այլ ոչ թե Հայաստանի որևէ քաղաքական սուբյեկտի կոնյուկտուրա՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Ահա այդ իմաստով է հարցը արդիական, թե ի՞նչ քաղաքական արձագանք ունի Արցախը Բրյուսելի հանդիպմանն ու դրա արդյունքի հանդեպ: Այն, որ Արցախը հիշեցնում է իր կարմիր գիծը, միանգամայն հասկանալի հանգամանք է, բայց քաղաքական բովանդակությունը բոլորովին չի կարող սահմանափակվել դրանով, որովհետև այդ անընդհատ հիշեցումները իրենց կարևորությամբ հանդերձ, այդուամենայնիվ ամենևին բավարար չեն քաղաքական դիրքորոշում ամբողջացնելու համար: Արցախի սուբյեկտության վերականգնման անկասկած բարդ գործընթացը պահանջում է լեզու, որը մի կողմից կարտահայտի արցախահայության անօտարելի իրավունքները, մյուս կողմից հասկանալի կլինի ոչ միայն Հայաստանի և Արցախի հասարակական-քաղաքական դաշտում «լյումպեն-հայրենասիրության» վրա խաղադրույք կատարած ուժերին և այդ խաղադրույքը սպառող շերտերին, այլ ամենից առաջ՝ միջազգային դերակատարներին, որոնք պետք է լինեն Արցախի սուբյեկտության գործընկերային նպատակադրման առանցքը:

Առավել ևս, որ Եվրոպայի Խորհրդի նախագահն օրինակ մայիսի 22-ին տվել է որոշակի առիթ, ասելով, որ երկու ղեկավարների համար ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության հարցերի կարևորությունը»: Իհարկե, այդ ձևակերպումը մեղմ ասած այն չէ, ինչի համար երեք տասնամյակ պայքարել, երկու պատերազմի միջով անցել է Արցախի հանրությունն ու նաև Հայաստանի ժողովուրդը, բայց, ի վերջո հաջողության հիմքը իրատեսությունն ու պրագմատիզմն է, հետևաբար աշխատանքը առկա հնարավորության սահմանում՝ նոր հնարավորություններ բացելու համար: Հետևաբար, Միշելի հայտարարությունը կարող է դառնալ օրինակ արցախյան քաղաքական արձագանքի մշակման մի հիմք, ուղղված այս դեպքում հենց Եվրամիությանը՝ բարձրացնելով մարդասիրական իրավունքի հետ կապված հարցեր և դնելով այդ առնչությամբ նաև Եվրամիության դերակատարության ու պատասխանատվության հարց, այդ կերպ նաև իրացնելով սեփական քաղաքական պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում