Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Պատգամավորն առաջարկում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով:

Ըստ հեղինակի` այս կարգավորումը խնդրահարույց է: Փորձը ցույց է տվել, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգել են հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այդ դեպքում բավարար չի եղել:

Հետեւաբար՝ նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել` դարձնելով 1 տարի, որը կարող է միայն մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել մինչեւ մեկ տարով: Սերգեյ Բագրատյանը պարզաբանել է, որ փոփոխությունը վերաբերելու է ընդունումից հետո ստեղծվող քննիչ հանձնաժողովներին: Քննարկմանն առաջարկվել է նաև հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամսով, ինչը հեղինակն ընդունել է:

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է առաջարկության ընդունումը` նշելով, որ գործող 6 ամիսը բավարար չէ: Նա հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Առաջին ընթերցմամբ՝ քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը: Փոխնախարարն առաջարկել է լրամշակել նախագծի հիմնավորումները, նաեւ հստակեցնել անցումային դրույթները:

Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում