Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բաթումիում ժամանցային վայրերի համար նոր կանոններ են հաստատվել. այսուհետ արգելվում է դրանցում ժամը 24-ից հետո բարձր երաժշտություն միացնելը։ Նորմերն անհատական են լինելու բնակելի ու հասարակական գոտիների համար։
Աջարական հեռուստատեսության հաղորդմամբ՝ նմանատիպ սահմանափակումների ներդրման պատճառը քաղաքի բնակիչների ու այնտեղ հանգստացողների համար հարմարավետ պայմանների ստեղծումն է։ Նոր կանոնների պահպանման գործընթացը վերահսկելու է Աջարիայի բնական պաշարների գործակալությունը։
Սահմանված նորմերը խախտողները կտուգանվեն 500-1000 լարիով (300-600 դոլար)։





































