Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեր բանկային համակարգը պետք է զգուշավորություն ցուցաբերի, որպեսզի չհայտնվենք պատժամիջոցների տակ:
Անդրադառնալով ընդդիմության ցույցերին, պատգամավորը նկատեց․ «Եթե ընդդիմությունը ունի խաղաղ ակցիաներ անցկացնելու իրավունք, քաղաքացին էլ ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Ոստիկանության ֆունկցիան հարկ եղած դեպքում ուժ կիրառելն է: Հո ոստիկանությունը միջոցառումների կազմակերպման մարմին չէ, կարճ հագած գեղեցիկ աղջիկների մասնակցությամբ»:
Պատգամավորի խոսքով՝ սա ժողովրդավարության գինն է, որը պետք է վճարենք․ «Չեմ մտածում, որ բողոքի ակցիաներին մասնակցող բոլոր մարդիկ ունեն իշխանազավթման նպատակ: Եթե մեր ընտրողները բողոքի ակցիա չեն անում, չի նշանակում ժողովուրդը իրենց կողմից է: Մի խումբ մարդիկ ունեցվածքը ամեն գնով պահպանելու համար օգտագործում են ցանկացած առիթ իշխանության գալու համար»: