Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «լենդ-լիզի» մասին օրենքը, որը դյուրացնելու է զենք, զինամթերք, տեխնիկա և ռազմական նշանակության այլ օգնություն Ուկրաինային տրամադրելու գործընթացը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի օգնական Էնջելա Պերեսը:
«Ստորագրված է Ուկրաինայի դեմոկրատիայի պաշտպանության «լենդ-լիզի» օրենքը», – հայտնել է Պերեսը: