Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մաշում և սպառում. Գլխավոր հարցը՝ ինչ է կատարվում ներքաղաքական փակ շրջանից դուրս

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի ներքաղաքական դաշտի իշխանության ու ընդդիմության հարթակների միջև, բազմաթիվ հարցականներով հանդերձ, այդուհանդերձ որոշակիորեն պարզություն պարունակող երևույթ է, հաշվի առնելով նաև դրանց դերակատարների հետագիծը, հանրային ճանաչելիությունը այդ բառի բուն իմաստով՝ այսինքն նրանց քաղաքական կենսագրության, պաշտոնեական գործունեության և այլն: Իսկ ի՞նչ է կատարվում այդ ամենից դուրս: Սա է այսօր Հայաստանի համար կարևորագույն հարցերից մեկը, եթե ոչ կարևորագույնը:

Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացների պատկերը ակնհայտ է դարձնում, որ երևանյան փողոցներում ըստ էության մաշվում, մսխվում, սպառվում է տարիների, տասնամյակների հայաստանյան «քաղաքականությունը», ընդ որում այս հասկացության ոչ միայն այսպես ասած նախկին իշխանական իմաստով, այլ քաղաքականությունը լայն առումով: Ի վերջո, Հայաստանի ներկայիս իրադրության, անցյալ մոտ երեք տասնամյակի հետևանքների պատասխանատուն ոչ միայն այդ ընթացքում իշխանություն եղած ուժերն ու անձինք են՝ իհարկե նրանք են առաջնային, թիվ մեկ պատասխանատուն, այլ նաև պատասխանատվության իրենց հստակ և շոշափելի բաժինն ունեն քաղաքականության մեջ եղած, քաղաքականությանն առնչված ուժերը, գործիչները, տարաբնույթ մասնագետները՝ քաղաքագետները, մտավորականները: Այժմ երևանյան փողոցներում մաշվում է այդ ամենը, իսկ տեղեկատվական դաշտը իր հերթին առավելապես գտնվում է այդ մաշումը սպառելով իր հերթին մաշվելու և սպառվելու, կամ իր մաշվածությունն ու սպառվածությունը աստիճանաբար երևան բերելու գործով:

Ամբողջ հարցը և կարևորագույն խնդիրը այն է, թե այդ մաշման համատարած իրողության պայմաններում ինչ է ստեղծվում Հայաստանում՝ քաղաքականության իմաստով, որպես լայն և ընդգրկուն երևույթ, այլ ոչ միայն որպես իշխանության ու ընդդիմության առօրյա պայքար: Եվ ստեղծվու՞մ է արդյոք Հայաստանում այդ նոր որակի քաղաքականությունը, կամ կա՞ արդյոք դրա սաղմնավորման գործընթաց, որը թույլ կտա շոշափել որևէ հեռանկար՝ իքս ժամանակահատված հետո: Կամ, թույլ կտա արձանագրել, որ Հայաստանում ապահովվում է որոշակի բալանս՝ հին քաղաքականության մաշվելու և նորի ձևավորման միջև: Որովհետև, հավասարակշռության խախտումն է նաև բերում հանրային օրգանիզմի դիմադրունակության, կենսունակության թուլացման հետևանքի, գործնականում զրկում այդ օրգանիզմները «վերարտադրողական» ներուժից:

Այդ իմաստով, Հայաստանում հավասարկշռությունը կարծես թե չկա, չկա նորի ձևավորման կայուն, համակարգված գործընթաց, ինչի շնորհիվ կստեղծվի այն դաշտը, որտեղ կձևավորվեն արդեն նոր քաղաքականության սուբյեկտային դերակատար շրջանակները՝ քաղաքական ուժեր, քաղաքականությանը սպասարկելու և պահանջարկի նշաձողեր սահմանելու կոչված քաղաքացիական, փորձագիտական, մեդիա ինստիտուտներ, ուղեղային կենտրոններ: Կա մաշում, և կա դրա լայնատարած սպառում: Ըստ այդմ, կա փակ շրջան: Այն հաղթահարելու խնդիրն է բոլոր  այն հանրային ուժերի առաջ, որոնք իրապես պատրաստ են ջանք համադրել ու կենտրոնացնել Հայաստանում նորը ստեղծելու ուղղությամբ, և այդ մասին խոսակցությունն ու գնահատականները նրանց համար ընդամենը հնի մաշվելու գործընթացը առավելագույնս սպառելու միջոց չեն:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում