Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Գավառի պետական համալսարանում բացվեց Արցախյան վերջին պատերազմի հերոսներին նվիրված Փառքի լսարանը

Գավառի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած ուսանողներին՝ Գուրգեն Այվազյանին, Արմեն Աղեկյանին, Արթուր Վիրաբյանին, Զարզանդ Ներսիսյանին, Էդվարդ Պետրոսյանին, Նվեր Հովսեփյանին, Յուրա Զախարյանին, Ռուբեն Պրազյանին եւ Վահագն Սեյրանյանին նվիրված Փառքի լսարանը:

Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ, հերոսների ծնողներ, զավակներ եւ հարազատներ: Լսարանի բացման պատիվը վերապահվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Նվեր Հովսեփյանի երեք զավակներին: Բացման խոսքով հանդես եկավ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը: «Փառքի այս լսարանը մի սրբավայր է, որտեղ տեղադրված են Արեւմտյան Հայաստանից ու Արցախից բերված հող եւ բազմապիսի այլ մասունքներ: Այստեղ ստեղծված է Արցախյան վերջին պատերազմում զոհված մեր 10 ուսանողների կամ շրջանավարտների Փառքի անկյունը, որոնցում տեղադրված են նրանց փաստաթղթերը, իրերը, լուսանկարները:Մեր ուսանողները մաքառեցին հանուն հայրենիքի եւ անմահացան այսպես՝ սերունդներին թողնելով պայքարելու եւ արարելու պատգամը»,-նշեց Ռուզաննա Հակոբյանը:

Օրհնության կարգ կատարեց եւ ոգեկոչման խոսքերով հերոսների ծնողներին ու հարազատներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: «Այսօր մեզ համար մխիթարության եւ հպարտության օր է այն առումով, որ այս լսարանում պիտի կրթվեն ու դաստիարակվեն մատաղ սերունդները: Այս տաս հերոսների ազատասեր ու հայրենասեր ոգին թրծվել է այս հաստատության պատերի ներսում, ինչը փաստում է, որ 25 տարին բոլորած Գավառի պետական համալսարանի ուսանողները ոչ միայն մասնագիտություն են ձեռք բերում այստեղ, այլ նաեւ՝ հայրենասիրական հզոր ոգի»,-ասաց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ապա` միջոցառման մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Գավառի պետական համալսարանը մեր հերոսների սիրելի ու հարազատ տունն էր, անկրկնելի ընտանիքը, որտեղ նրանք սիրով ու նվիրումով կրթվում ու մասնագիտանում էին, ձեռք բերում կյանքի ու հայրենաշինության համար կարեւոր գիտելիքներ, կայանում որպես երկրի հասուն քաղաքացիներ ու հայրենիքի նվիրյալ պաշտպաններ։ Նրանք պարտքի գերագույն գիտակցումով էլ մեկնել էին զինվորական ծառայության եւ անսասան կանգնած էին հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մեր քաջերը դա ապացուցեցին իրենց հերոսական մաքառմամբ, անձնազոհությամբ ու անսասան կամքով։

Գավառի պետական համալսարանի պատմությունը հարստացավ փառքի անջնջելի էջերով, հերոսության այնպիսի դասերով, որոնք միշտ սերտելու են այս հաստատությունում սովորող սերունդները։ Մեր քաջերի անունները, նրանց գործած սխրանքները երբեք չեն մոռացվի ոչ միայն այս պատերի ներսում, այլ մեր ամեն մի քաղաքում ու շենում, մեր հոգիներում, դասագրքերում, ամենուրեք»,- նշեց մարզպետը։

Ոգեկոչման ու խոնարհումի խոսքերով հանդես եկան նաեւ Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դասախոս Համլետ Ղաջոյանը, զոհված հերոսների ընտանիքների անդամներ:

Անուն առ անուն ներկայացվեցին հերոսների քաղաքացիական ու զինվորական կենսագրությունները, նրանց հիշատակին երգեր եւ բանաստեղծություններ ձոնեցին Գավառի պետական համալսարանի ուսանողները եւ Գավառի արվեստի դպրոցի սաները:

Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ծնողներին եւ հարազատներին հանձնեց հերոսների տպագրված կենսագրականները՝ դրանք իրենց բնակարաններում բացված Փառքի սենյակներում տեղադրելու համար: Միջոցառման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ մյուս մասնակիցները ծաղիկներ դրեցին Փառքի լսարանի հուշանկյունների ցուցափեղկերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում