Լոնդոնյան տաքսիները Hotels.com-ի անցկացրած հետազոտության արդյունքում 4-րդ տարին անընդմեջ համարվել են աշխարհում լավագույնը: Ուսումնասիրությունների ընթացքում հարցումներ են անցկացվել, որի արդյունքում Լոնդոնյան տաքսի ծառայությունը ստացել է ձայների մոտ 28%-ը: Լոնդոնյան տաքսիները 5 չափանիշներով համարվել են առաջինը աշխարհում: Նրանք ամենաապահովն են, ունեն ընկերասեր վարորդներ, ամենամաքուրն են, վարորդները ամենափորձառուներն են և ճանապարհները գիտեն ավելի լավ, քան այլ քաղաքների տաքսու վարորդները:
Լոնդոնի տաքսիները ստացել են նման գնահատական չնայած այն հանգամանքին, որ աշխարհում ամենաթանկն են: Ըստ հարցումների աշխարհի երկրորդ ամենաթանկ տաքսիները գործում են Նյու-Յորքում, երրորդ տեղում է Տոկիոն, որին հաջորդում է Սինգապուրը:
Հետազոտության մեջ ներգրավվել էր 5 հազար մարդ 23 երկրներից:








































