Sunday, 05 07 2026
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

«Պատրաստ ենք 1918 թվականի քարտեզներով սահմանազատում անել, ամբողջ Նախիջևանը դատարկեք ու տվեք մեզ»  

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը խոսել է քարտեզներից, որոնք, ըստ նրա, պետք է օգտագործվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ սահմանազատում իրականացնելիս պետք է հաշվի առնել պատմական քարտեզները և, իհարկե, հնարավոր քարտեզներ Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո: Ալիևը, ինչպես միշտ, դիմել է պատմական փաստերի կեղծարարության՝ մի շարք անհեթեթ «պատմական փաստեր» ներկայացնելով։ «Մենք չենք կարող մեր ուշադրությունը սևեռել միայն մեկ քարտեզի վրա։ 1918 թվականից սկսծ եղել են տարբեր քարտեզներ, որտեղ նշված է, որ Հայաստանը Ադրբեջանի մասն է։ Նմանապես, մինչև 1920 թվականի նոյեմբերը Զանգեզուրը գտնվում էր Ադրբեջանի կազմում։ Հայ-իրանական ներկա սահմանին բնակվել են ադրբեջանցիներ, և այդ տարածքը որևէ կապ չի ունեցել հայ ժողովրդի հետ։ 1920 թվականի նոյեմբերին Զանգեզուրը Հայաստանին հանձնելը խորհրդային կառավարության որոշումն էր։ Բայց Հայաստան տեղափոխման ժամանակ այն ոչ թե 42 կիլոմետր էր, այլ ավելի նեղ։ Իսկ հետո հայերը տարբեր մեթոդներով լայնացրին տվյալ հատվածը՝ Իրանի հետ միակ սահմանը»,- ասել է Ալիևը՝ շարունակելով Հայատանին տարածքային պահանջներ ներկայացնել։

«Դրա համար մեր դիրքորոշումն է այն է, որ մենք հիմք ենք ընդունելու, օրինակ, բոլոր քարտեզները 1918 թվականից մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը։ Բայց դա, իհարկե, կլինի համատեղ աշխատանքային խմբի քննարկումների մաս»,- ասել է Ալիևը։

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը, մինդչեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե 1918 թվականին Նախիջևանը Հայաստանինն էր և եթե հիմք են ընդունվելու այդ քարտեզները, ապա Նախիջևանը պետք է տան Հայաստանին․ «Մնացածի մասին էլ չեմ ոխսում, որովհետև դրանք ժամանկին կոչվում էին վիճելի տարածքներ։ 1920 թվականին, երբ Հայաստանը դարձավ կոմունիստ, սոցիալիստ երկիր, որոշեցին, որ Ղարաբաղը ևս պետք է հանձնեն Հայաստանին։ Դա իրենց որոշումն էր՝ 1920 թվականի նոյեմբերի 30-ին։ Բայց նախքան այդ՝ 1918 թվականին Նախիջևանն ամբողջությամբ Հայաստանի տարածքում էր։ Հենց դա բավարար է, որ ամբողջ Նախիջևանը դատարկեն ու հանձնեն մեզ»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ հնարավոր է տարբեր քարտեզներով դեմարկացիա դելիմիտացիա անել․ «Եթե նայենք 1920-ականների քարտեզները, ապա դրանց վրա անկլավներ գոյություն չունեին։ Ադրբեջանական անկլավներ գոյություն չունեին, Արծվաշենն ամբողջությամբ Հայաստանինն էր։ Դրա հիման վրա, մենք պատրաստ ենք բանակացել։ Մինչև 1926 թվականի քարտեզները դա են ասում։ Խորհդային մեծ հանրագիտարանի առաջին հատորում տպագրված քարտեզը ցույց է տալիս 1926 թվականի սահմանները։ Դե թող դրանք տան մեզ, մենք համաձայն ենք»։

Խոսելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարության մասին առ այն, որ Հայաստանը խնդիր չունի տարբեր ժամանակների քարտեզներում իրենց գտնել՝ կարծես ակնարկելով, որ Ադրբեջանը նման խնդիր կարող է ունենալ, Ռուբեն Գալիչյանը նկատեց․ «Մենք բոլոր քարտեզների վրա 2600 տարի գոյություն ունենք, Ադրբեջանն առաջին անգամ քարտեզների վրա երևացել է 1918 թվականին։ Այդպիսի երկիր գոյություն չի ունեցել։ Այդ երկիրը ծնվել, ստեղծվել ու իր անունը վերցրել է հարևան նահանգի անունից։Հիմա մենք համաձայն ենք 1918 թվականի քարտեզներով առաջ շարժվել, որով Նախիջևանը Հայաստանինն է»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում