Քիչ առաջ CNN-ը տեղեկացրեց այն մասին, որ Տրիպոլիի Rixos հյուրանոցում արգելափակված օտարերկրյա քաղաքացիներն ու լրագրողներն ազատվել են: Նրանք տեղեկացրել են, որ ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկանում էր դուրս գալ հյուրանոցից, նրա ուղղությամբ կրակ էին բացում:
Հիշեցնենք, որ օտարերկրյա մոտ 35 քաղաքացիներ մի քանի օր արգելափակված էին Rixos հյուրանոցում: Նրանց թվում էին արտասահմանցի լրագրողներ, որոնք այս օրերին լուսաբանում են Լիբիայի մայրաքաղաքում տեղի ունեցող զարգացումները: Հյուրանոցի մոտ տեղի էին ունենում կատաղի մարտեր:







































