էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը կարծում է, որ Էներգետիկ դիվանագիտությունը Հայաստանում պետք է ոչ թե ակտիվացնել, այլ գործարկել: Ավետիսյանը Հայաստան-ԱՄՆ միջուկային բնագավառում կնքված համաձայնագիրը նոր չի համարում, նշեց, որ այն ընդամենը թարմացվել է:
Ավետիսյանը անդրադարձավ նաև Արցախում էներգետիկ ոլորտին, նկատելով, որ նախքան 44 օրյա պատերազմը Արցախն էներգետիկ տեսանկյունից ինքնաբավ պետություն էր․ «Այժմ իրավիճակը փոխվել է: Երկարաժամկետ տեսանկյունից Արցախն էներգետիկ տեսանկյունից վտանգված է»:
Ավետիսյանի խոսքով` նոր ատոմակայանը Հայաստանի համար ռազմավարական անհրաժեշտություն է. «Համանման հզորության նոր ատոմակայանի կառուցումը տևելու է առնվազն 10 տարի»: