Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության գծով դեսպան Բրիս Ռոքֆեին։ Ռոքֆեյը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն է։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Բրիս Ռոքֆեյն ասել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, ինչպես նաև նախաձեռնություններին ԵՄ-Ադրբեջան կապերի տարբեր ոլորտներում՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր:
«Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հաջող զարգացումը, նշվել է երկրի ղեկավարի մասնակցությունն անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին։
Հանդիպմանը քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված բանակցությունների, սահմանների սահմանազատման հարցեր։ Ընդգծելով, որ Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքներն ընդունվել են Հայաստանի կողմից՝ պետության ղեկավարը խոսել է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ադրբեջանական պատվիրակության պատրաստակամության մասին։