Ոստիկանության ծառայողները շարունակում են բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 189 քաղաքացի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 08։30֊ից մայրաքաղաքի մի շարք փողոցներ կաթվածահար վիճակում են գտնվում։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները փակ են։