Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ Ռումինիայի հետ միավորվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը պետք է որոշեն իրենք՝ երկրների քաղաքացիները։ Այս մասին Սանդուն ասել է JurnalTV հեռուստաալիքի Secretele puterii հաղորդման ժամանակ։
«Այս հարցերը պետք է ուղղվեն քաղաքացիներին։ Սա կարող է լինել միայն ժողովրդի աջակցությամբ, երբ ժողովուրդն ասի, որ ուզում է, դա կլինի։ Մինչդեռ ժողովուրդը դա չի ուզում, կամ այդ նպատակին աջակցող մարդկանց կրիտիկական զանգված չկա», – նշել է Սանդուն։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ հնարավոր մուտքին, Սանդուն ասել է, որ այս որոշումը նույնպես հանրապետության քաղաքացիներինն է. «Պատասխանը նույնն է, որոշումը քաղաքացիներինն է։ Դա քաղաքացիների որոշումն էր, երբ կողմ քվեարկեցին Սահմանադրությանը։ Այսօր հարցումներով կարելի է տեսնել, թե ինչպիսին է մեծամասնության վերաբերմունքն այս հարցում»,- ասել է նախագահը։