2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։ Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում, որ եկեղեցուց հանվել է խաչը։ Այս մասին հաղորդում է war.karabakhrecords.info-ն։
Բացի այդ, ադրբեջանցիները, հետևելով Ադրբեջանի նախագահի՝ հայկական եկեղեցիների գրությունները ջնջելու հորդորին, ջնջել են եկեղեցու մուտքի արձանագրությունը առ այն, որ եկեղեցին վերանորոգվել է Միխայիլ Բաղդասարովի ֆինասնական աջակցությամբ։
Եկեղեցու տարածքում բացակայում են նաև գորգերը, ծիսական պարագաները, պատերից հանված են սրբապատկերները։ Տարատեսակ ադրբեջանական անուներով պղծվել են եկեղեցու արտաքին պարսպի պատերը։