Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

ԱՄՆ-ը և դաշնակիցները ուժեղացնում են աջակցությունն Ուկրաինային

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները երեքշաբթի օրը ազդարարեցին, որ իրենք արագ և հզոր կերպով շարժվում են՝ աջակցելու ուկրաինական ուժերին և ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա:

ԱՄՆ-ին սկզբում «շաբաթներ էին պետք»՝ ռազմական տեխնիկա և զինամթերք Ուկրաինա տեղափոխելու համար, երեքշաբթի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն այժմ, ասել է նա, դա իրականացվում է երեք օրվա ընթացքում:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են տնտեսական հակահարվածները: Մոսկվան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Լեհաստան եւ Բուլղարիա բնական գազի մատակարարումները: Իսկ Վաշինգտոնում ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերրիք Գարլանդը Կոնգրեսում հայտարարեց, թե պաշտպանում է այն օրենսդրությունը, որը թույլ կտա առգրավված ռուսական ակտիվները տեղափոխել «ուղիղ դեպի Ուկրաինա»:

Գերմանիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարեց, որ առաջին անգամը լինելով, ծանր զինատեսակներ կուղարկի Ուկրաինա: Սպիտակ տունը հայտարարեց, որ Գերմանիայի որոշումը ազդարարում է աննախադեպ միասնություն ընդդեմ ռուսական ագրեսիայի: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն էր հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք չէր պատկերացնում, որ ամբողջ աշխարհն այսքան արագ և վստահ կերպով կկանգներ Ուկրաինայի թիկունքում»: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին ասել է, որ Նորվեգիան էլ «Միստրալ» մակնիշի զենիթահրթիռային հրթիռներ է հատկացնում Ուկրաինային:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Ուկրաինային աջակցող դաշնակիցները, հետագա անելիքները քննարկելու համար այսուհետ հանդիպումներ կանցկացնեն ամիսն առնվազն մեկ անգամ:

Մոսկվան այժմ մեղադրում է Արևմուտքին Ռուսաստանի դեմ միջնորդական պատերազմ իրականացնելու մեջ, և նախազգուշացրել է «զգալի» ռիսկերի մասին, ըստ որոնց մարտերը կարող են վերածվել միջուկային հակամարտության:

Ռուսաստանի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ Պուտինը «սկզբունքորեն» համաձայնել է թույլ տալ ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աջակցել Մարիուպոլի «Ազովստալ» երկաթի և պողպատի գործարանից խաղաղ բնակիչների տարհանմանը», – ասել է Գուտերեշի խոսնակը:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ողջունել է Գուտերեշի և ՄԱԿ-ի երկխոսության ցանկությունը՝ միաժամանակ մեղադրելով արևմտյան կառավարություններին բազմակողմանիության սկզբունքները խախտելու և աշխարհի հանդեպ միակողմանի մոտեցում ցուցաբերելու մեջ։ Ռուսաստանի «նպատակներն առաջին հերթին խաղաղ բնակչության պաշտպանությունն է, և այստեղ մենք պատրաստ ենք համագործակցել ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ՝ մեղմելու խաղաղ բնակչության վիճակը», – ասել է Լավրովը։ Սակայն ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ռուսական ուժերը բազմիցս են խափանել մարդասիրական միջանցքներ բացելու իրենց փորձերը:

Թուրքիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, Էրդողանը Պուտինին կոչ է արել համաձայնվել հանդիպել Զելենսկիի հետ եւ սկսել ուղիղ բանակցություններ: Թուրքիան, որը ծովային սահմաններ ունի թե Ռուսաստանի և թե Ուկրաինայի հետ, անցյալում մարտերը դադարեցնելու անհաջող փորձ է կատարել:

Սույն հոդվածը կազմված է Ազգային անվտանգության համակարգում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակից Ջեֆ Սելդինի տրամադրած նյութերի, ‘’Ասոշիեյթեդ փրես’’, ‘’Ռոյթերս’’ եւ ‘’Ֆրանս պրես’’ գործակալություններից ստացված լուրերի հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում