Thursday, 16 07 2026
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ցմահ դատավճիռ Չավուշօղլուի ժեստից հետո

Թուրք իրավապաշտպան, ձեռնարկատեր, մեկենաս Օսման Կավալան դատապարտվել է ցմահ ազատազրկման, առանց վաղաժամ ազատ արձակման իրավունքի: Դատավճռի մասին հայտնի է դարձել ապրիլի 25-ին: Օսման Կավալայի գործը «ազդանշանային» է թուրքական կամ էրդողանյան քաղաքականության տեսանկյունից, ինչն էլ հայկական դիտանկյունից դրա հանդեպ ուշադրության առանցքային պատճառներից մեկն է, հատկապես ներկայիս ժամանակահատվածում, և հատկապես Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի «ուրուգվայյան» հայտնի ժեստից հետո, որով նա ցինիկ ժպիտը դեմքին պատասխանել էր հայ ցուցարարներին, մատնելով թերևս նաև որոշակի նյարդայնությունը: Այդ առիթով արդեն իսկ արտահայտվեցի, որ Չավուշօղլուի այդ ժեստը կարող է պայմանավորված լինել քաղաքական հանգամանքներից դժգոհությամբ և այդ համատեքստում նաև հայկական կողմին ուղղված սադրանքի՝ Հայաստանից կտրուկ արձագանքի, և հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ աշխատանքային գործընթացում թուրքական որոշակի դժգոհությունների, գործընթացի հնարավոր ձախողման կամ անարդյունավետության, ձգձգման համար պատասխանատվությունը այդ կերպ հայկական կողմի վրա թողնելու նպատակով: Իսկ թուրքական դժգոհությունը բնականաբար հազիվ թե լինի Հայաստանից, այստեղ Թուրքիան բավականին զորեղ և առավելություն ունեցող դիրքերում է:

Դժգոհությունները հնարավոր է Արևմուտքից են, ու այստեղ է նաև, որ Օսման Կավալայի գործով ծանր դատավճիռը դառնում է հատկանշական՝ ցավալիորեն հատկանշական: Օսման Կավալան արդեն մոտ երեք տասնամյակ Թուրքիայում խրախուսում է իրավապաշտպանությունը, իրականացրել է տարբեր ծրագրեր թե այդ, թե նաև մշակութային արդիականացման ոլորտում: Թերևս նաև այդ պատճառով Կավալան վերածվել է Էրդողանի «թշնամու», ինչի հետևանքը նրա ձերբակալությունն էր և քառամյա կալանքը՝ ընդ որում առանց դատավճռի: Կավալային մեղադրում էին 2013 թվականին Էրդողանին տապալելու փորձի համար, նրան վերագրելով Ստամբուլի Գիզի պարկի պաշտպանության համար ակցիաներից բռնկված զանգվածային հակակառավարական ցույցեր կազմակերպելու և ֆինանսավորելու համար: Ու թեև դատարանը արդարացրեց նրան, սակայն վճռաբեկը չեղարկեց արդարացման դատավճիռը: Միաժամանակ, Կավալային ներկայացրին նոր մեղադրանքներ՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման կազմակերպիչներից մեկը լինելու մեղադրանք, ինչպես նաև դավաճանության մեղադրանք: Եվ ահա, առանց դատավճռի չորս տարի բանտում գտնվող մեցենատը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

2021 թվականին մի շարք արևմտյան երկրների դեսպաններ կոչ էին արել Էրդողանին ազատ արձակել Կավալային, սակայն Թուրքիայի նախագահը սպառնացել էր արտաքսել դեսպաններին, ինչից հետո նրանք ներողություն խնդրեցին և հայտարարեցին Վիեննայի կոնվենցիային հավատարիմ մնալու մասին՝ չմիջամտել երկրների ներքին գործերին, որտեղ իրենք իրացնում են իրենց դիվանագիտական ծառայությունը: Ներկայիս ծանր դատավճիռը այդ համատեքստում հիմք է տալիս դիտարկել տարբերակ, երբ Էրդողանը գնում է արևմտյան երկրների հետ կոշտ խաղի: Իսկ այդ դեպքում, ռիսկի տակ կարող է հայտնվել նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը, եթե նկատի առնենք այն տեղեկությունները, որ դրա մեկնարկին հայտնվեցին արևմտյան հեղինակավոր մամուլում՝ որ Էրդողանը Հայաստանի ուղղությամբ քայլերի գնացել է Բայդենի հորդորին ընդառաջ, ԱՄՆ հետ հարաբերությունը բարելավելու համար:

Նշանակելու՞ է Օսման Կավալայի ցմահ դատավճիռը, որ կա որոշակիորեն հասունացող լարվածության միտում, թե՞ Էրդողանը ստացել է Թուրքիայի ներսում «ազատության» իրավունք՝ արտաքին դաշտում ԱՄՆ տրամաբանությանը համահունչ գործելու դիմաց, բավականին բարդ է ասել: Հատկանշական է, որ օրեր առաջ Թուրքիայում էր ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, որը ազդարարեց Թուրքիայի հետ ռազմավարական երկխոսության գործընթացի մասին: Օսման Կավալայի դատավճիռը Թուրքիայի «ներքի՞ն գործն» է, որով Էրդողանը կփորձի լուծել 2023-ի իր ընտրական խնդիրը՝ արտաքին դաշտում մնալով ԱՄՆ հետ ռազմավարական երկխոսության տրամաբանության մեջ, թե՞ այն արտաքին տիրույթում Էրդողանի որոշակի նոր արկածախնդրության նախաբան է, ինչն իր ազդեցությունը կարող է թողնել նաև Հայաստանի հետ գործընթացի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում