Ռումինիայի իշխանությունները որոշում են կայացրել վերաբացել Կիևում երկրի դեսպանատունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկունի հայտարարությանը։
«Ռումինիայի իշխանությունները որոշել են վերաբացել Ռումինիայի դեսպանատունը Ուկրաինայում՝ Կիևում։ Դեսպանատան գործունեությունը հնարավորինս շուտ կվերսկսվի տեղում՝ անհրաժեշտ տեխնիկական նախապատրաստությունների և անվտանգության կարգավորումների ավարտից հետո», – գրել է նա Twitter-ում։