ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերի հարվածային խումբը՝ Abraham Lincoln ատոմային ավիակրի գլխավորությամբ Ճապոնիայի զինված ուժերի հետ 10 օրվա ընթացքում լայնընդգրկուն զինավարժանքներ Է անցկացրել Արեւելաչինական եւ Ճապոնական ծովերում:
Դրանք ավարտվել են ապրիլի 17-ին, ապրիլի 19-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին: «Ճապոնիան եւ ԱՄՆ-ը ցուցադրեցին, որ պահպանում են փոխգործակցության գերազանց մակարդակ եւ կարող են կանխել մեր տարածաշրջանում իրադրության միակողմանի ուժային փոփոխության փորձերը»,- հայտարարել Է ռազմական գերատեսչության ղեկավարը:
Նա հայտնել Է, որ ճապոնական կողմից զինավարժանքներին մասնակցել են հրթիռային Էսկադրային ականակիրներ, ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ, ինչպես նաեւ շարժունակ ամֆիբիական ուժեր, որոնք ստեղծված են ամերիկյան ծովային հետեւակի օրինակով՝ առանձին կղզիների պաշտպանության համար: Զինավարժանքները, ապրիլի 19-ին նշում Է Kyodo լրատվական գործակալությունը, կոչված Էին զսպիչ ներգործություն ունենալու Չինաստանի ռազմական ակտիվության, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի վրա, որը վերսկսել Է բալիստիկ հրթիռների փորձարկումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































