Tuesday, 16 06 2026
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք

Հեռախոսազրույց բուռն շրջապտույտից հետո. սայլը կշարժվի՞, թե՞ կմնա

Ապրիլի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Դրա ընթացքում Արարատ Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորմանը, նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության նախապատրաստմանն ու մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցեր: Փաստացի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Բրյուսելում ապրիլի 6-ի Փաշինյան-Միշել-Ալիևի հանդիպման օրակարգի և հայտարարված համաձայնությունների շարունակությունն էր: Իհարկե մինչ այդ տեղի ունեցավ նաև ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումը Արարատ Միրզոյանի հետ, և հեռախոսազրույցը Ջեյհուն Բայրամովի հետ: Սակայն, դա էլ ամբողջը չէ, որովհետև դրան էլ հաջորդեցին Պուտինի հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ: Ահա այդ շարքից հետո տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, ընդ որում այն հայտարարությունների ֆոնին, որ հնչեցին Սերգեյ Լավրովի շուրթերից Արարատ Միրզոյանի հետ մոսկովյան հանդիպման համատեղ ասուլիսում: Իսկ Լավրովը Բրյուսելի հանդիպման հասցեին հնչեցրեց բավականին դժգոհություններ, մասնավորապես այն առումով, որ Եվրոպայի Խորհրդի գործընկերները հանդիպմանը հաջորդած հայտարարություններում որևէ անգամ չեն հիշատակել Ռուսաստանի մասին:

Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ձևավորել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցերի քննարկման եռակողմ հուն և իրողությունները այդ հունից դուրս բերելու փորձերը չեն կարող նպաստել հարցերի լուծմանը: Իհարկե դրանից հետո եղավ Հարավային Կովկասի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որ Բրյուսելը ճանաչում է Ռուսաստանի դերն ու կատարած աշխատանքը և իրենց աշխատանքը փոխլրացնող նախաձեռնություն է:

Մյուս հանգամանքը, որ ուշադրության էր արժանի և առաջացրեց ինտենսիվ քննարկումներ, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին ՌԴ արտգործնախարարի հայտարարությունն էր, որ ԱՄՆ ու Ֆրանսիան հրաժարվում են այդ ձևաչափում աշխատել ՌԴ հետ, ըստ այդմ անորոշ է համանախագահության աշխատանքի հետագա ճակատագիրը: Ահա այդ ֆոնին էլ, Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հատկապես Լավրովի հայտարարության ֆոնին այցով Հայաստան է ժամանել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը: Այսպիսի բազմաշերտ իրավիճակում որքանո՞վ կարող է արդյունավետ լինել Միրզոյան-Բայրամով հեռախոազրույցը, մասնավորապես մինչև ապրիլի վերջ սահմանազատման և սահմանագծմման հարցերի հանձնաժողով ստեղծելու առնչությամբ, որի մասին հայտարարել էր Միշելը Բրյուսելի հանդիպումից հետո: Երբ միջնորդներից որևէ մեկը փաստացի չի աշխատում մյուսի հետ, երբ ըստ էության գործում են զուգահեռ մի քանի «գծեր», ապա մեծ հավանականությամբ իրավիճակը կարող է ավելի շուտ հիշեցնել հայտնի առակը կարապի, խեցգետնի և գայլաձկան մասին:

Մյուս կողմից, առակագիրը ժանրի կանոնի տրամաբանությամբ իհարկե հաշվի չի առել «քաշող կողմերի» ուժային և քաշային տարբերությունները, իսկ քաղաքականությունը բոլորովին այլ ժանրից է, իր կանոններով: Ամբողջ հարցն այն է սակայն, թե արդյո՞ք Կովկասում կա ուժային բալանսի այնպիսի փոփոխություն, որը թույլ կտա չաշխատելով միասին, այդուհանդերձ սայլը շարժել որևէ ուղղությամբ: Գոնե առերևույթ, դրա նշանները չկան: Սա նշանակում է, որ, եթե այդուհանդերձ «սայլը» շարժվի որևէ ուղղությամբ, ապա՝ կամ առկա է ուժային բալանսի առայժմ ոչ առերևույթ, բայց էական խախտում, կամ այդուհանդերձ որոշակի ընդհանուր աշխատանք, պարզապես լռելյայն փոխհամաձայնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում