Wednesday, 01 05 2024
Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը

«Եթե դեռ չեք իմացել, սա Արցախի հարց չէր ու Արցախի պատերազմ չէր…»

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորեւ

«Ո՛չ մեր իշխանությունը, ո՛չ էլ հանրության մի մասը ոչ մի կերպ չի խրատվում, ու չի խրատվելու:
Նոյեմբերի 9-ից հետո մտածում էին՝ թեկուզ ծանր պարտության գնով խաղաղություն կունենանք: Սպասում էին շատերը՝ հեսա ճամփեքը կբացվեն, առևտուր կանենք:
Չեղավ: Տեսան, որ թշնամանքը, պատերազմը շարունակվում է:
Բայց ինչո՞ւ:
Չենք ուզում հասկանալ:
Չեն էլ թողնում հասկանանք:

Հիմա, մտածում են, դե ինչ անենք, ծանր է, բայց “ռացիոնալ է” Արցախից վերջնական հրաժարվենք, գոնե Սյունիքը կպահենք, Հայաստանը կպահենք: Ճամփեքը կբացվեն, առևտուր կլինի:
Սահման չկա հայի ապաքաղաքական մտածողության:

Մի կողմից չարչիական մտածողությունն է, մյուս կողմից վարժապետականը՝ մեր “քաղաքական” մտածողության ենթահիմքում: Երբ հայ գործիչն ասում է ռեալիզմ՝ իմացեք, որ հիմքում չարչիական պատկերացումն է, որը որևէ կապ չունի քաղաքական ռեալիզմի հետ: Երբ նա ասում է՝ միջազգային հանրություն, իմացեք, որ հին վարժապետն է, որը հավատում է քրիստոնյա, խաչակիր, լուսավոր աշխարհին:

Սյունիքի հարց չկա՝ առանձին Արցախի հարցից:
Արցախ-Սյունիք (Գորիս-Կապանն առնվազն) միասնական ռազմաաշխարհագրական տարածքն են: Նժդեհը ժամանակին պահեց դրանք առանձին, որովհետև այն քիչ հայ գործիչներից էր, որ ոչ չարչի էր, ոչ վարժապետ, այլ իրապես քաղաքական ռեալիստ:

Սյունիքի հարցն արդեն “լուծված է” նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որտեղ ամրագրված է, որ Սյունիքով պետք է անցնի ճանապարհ, որը պետք է վերահսկվի ռուսական սահմանապահ զորքի կողմից: Սյունիքը երկու մասի կիսող ճամփով: Սա “թուրք-ադրբեջանական տանդեմի” կապրիզը չէ: Սա Արցախում զորք պահող պետության բնական ձգտումն է՝ զինված ներկայություն ունենալ Արցախի թևութիկունք Սյունիքում: Դրանից հետո մոռացեք Սյունիքի մասին, եթե դա նույնիսկ անվանապես Հայաստանի մաս լինի:

Ոչինչ, կասեն, Սյունիքի հարցն էլ “լուծենք”, հետո կապրենք հանգիստ, միևնույնն է պարտված ենք, բան չենք կարող անել:

Աստված մեզ 2020-ից հետո ևս երկու տարի տվեց, գոնե նվազագույն խնդիրներ լուծել ինքնապաշտպանության ոլորտում, գոնե Սյունիքի խնիրը, որը ստիպված չլինեինք “լուծել”: Բնականաբար ոչինչ չարվեց: Իշխող խումբը չարեց, չի էլ կարող անել, երբեք չի էլ անի, չունեն էդ մարդիկ էդ մտածողությունը, երբեք չեն էլ ունենա: Իրանք համարում են, որ դա “բարդ է”: Հեշտը՝ հանձնելն է: Հանրության տարբեր խմբերն էլ, բացառությամբ փոքրամասնության, հարցը սուր չդրեց: Մարդա իրա գործին վերադարձավ: Չի էլ անի: Որովհետև հայի զարմացած աչուկները աշխարհի օրենքներից միակ կայուն իրականությունն են հայոց նորագույն պատմության մեջ:
Սյունիքի հարցը կլուծենք ու խաղաղ կապրենք:
Չէ:

Հաջորդն անկախության հարցն է:
Որովհետև եթե դեռ չեք իմացել, սա Արցախի հարց չէր ու Արցախի պատերազմ չէր, ոչ էլ Քելբաջարի ու Աղդամի:
Սա Հայաստանի անկախության հարցն էր

Դրվելու է նաև դա:
Ի՞նչ անենք:
Դե ճար չկա, պետք է զիջենք:
Հո չենք կարող էդքանից հետո էլ կռվել, պայքարել:
Խոհեմություն, ռեալիզմ, պրագմատիզմ:
Այսինքն՝ ի սպառ ապաքաղաքական մտաղոծություն, որը չի հասկանում, որ քաղաքական աշխարհի օրենքը պայքարն է:

Անկախությունն էլ կզիջենք, հանգիստ կապրենք:

Ռուսական դպրոց կբացենք, ինչ կա որ: Խնդիր չի:
Հայը հո չի հասկանա, որ ռուսական դպրոցը լեզվի հարց չի, քաղաքականության հարց է: Որ ռուսները հիմար չեն՝ հենց այնպես չեն բարձրացնում այդ հարցը:
Կապրենք:

Հետո կպարզվի էդ անկախությունը տենց ուղղակի բառ չէր:
Լիքը բան կա փոխելու:

Միութենական պետության մեջ խոսքի, քաղաքական պայքարի, հավաքների ազատությունը մի քիչ խրախուսելի բան չի:
Միտնիգի ես դուրս գալիս՝ դուբինկով գլխիդ: Նորմա:

Կարծիք ունես՝ տարբերվող՝ ռուբիլնիկով փակենք կարծիքդ: Նորմա:
Դե ոչինչ, դրան էլ կհամակերպվենք:
Վերջն ազգի գոյության հարց է:
Ազատությունն ինչ է, որ չզիջենք: Միտինգ չենք անի: Կարծիք չենք ունենա Վլադիմիրիչից տարբեր: Կամ եթե Լադիմիրչը չլինի, լինի Նավալնին՝ նրանից տաբեր:
Կդիմանանք:

Հանուն անվտանգության:
Ու մի օր, նորիից, կպարզվի, որ էդ անվտանգությունն էլ չկա:
Նորից, Կարլ, նորից:
Քս ազգը սիրում է, որ ամեն ինչ նորից տեսնի:
Արդեն էս նույն կինոյից երեք-չորս ռեյս տեսել է: Թվում էր, թե համոզվել է: Բայց չէ: Էլի է ուզում փորձել:
Որ նորից հասկանալի դառնա, որ ինչ որ մի կետից, կրկին ստիպված է լինելու պայքարել: Ու ինչքան որ հասցրել է էդ ընթացքւոմ զիջել, այ էդքան հետ ընկած կետից էլի պայքարել, էլի զոհեր տալ, էլի սերունդներ կորցնել: Էս անգամ գուցե մի վերջին անգամ: Բայց անխուսափելիորեն էդ ինչ որ կետը գալու է:
Սյունիքի՞ց կգա:

Անկլավների զիջումի՞ց կգա:
Անկախության զիջումի՞ց կգա:
Ազատությունների վերացումի՞ց հետո կգա:
Հայկական դպրոցների փակման հերթական որոշումի՞ց հետո կգա:
Հայ Եկեղեցու գույքի բռնագրվամն հերթական օրենքի՞ց հետո կգա:
Հայկական հերթական ջարդերից հետո՞ կգա, որոնց կազմակերպիներին ոչ ոք չի պաշտպանի:
Տեսել ես այս ամենը սեփական աչոք:

Ինչո՞ւ եք ձևացնում, որ չգիտեք:
Այս ամենում ես ընդամենը կոչ եմ անում մարդկանց, որոնք գիտեն, որ առանց պայքարի միևնույն է չեն ունենոմ ժողովուրդներն ապագա: չնայել չորս կողմը, չնայել, թե ով ինչ է ասում ու մտածում, չլսել նույնիսկ պաշտոնյաների ելույթները, այլ լուռ ու տքնաջան, սառնասրտորեն պատրաստվել: Գալու է ձեր ժամանակը: Գալու է շրջման կետը:

Հ.Գ. Չեմ հասցնի մեկնաբանություններին պատասխանել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում