Թալին համայնքի ավագանին ապրիլի 27-ին կլուծարվի և կանցկացվեն նոր ընտրություններ։ Դրանք կկայանան ամռանը, իսկ մինչ այդ կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը» կոալիցիա էին կազմել։ Ընդդիմադիրների բոյկոտի պատճառով շուրջ երեք ամիս ավագաու նիստեր չեն կայացել, միայն վերջերս են կոալիցիայի անդամները ներկայացել ավագանու նիստերին՝ մանդատները չկորցնելու համար։ Իշխանությունն այդ ընթացքում օրենք ընդունեց ու որոշեց՝ նիստեր չգումարող ավագանին պետք է լուծարվի։









































