Wednesday, 22 07 2026
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Հայերենին չտիրապետող կալանավորների համար 24/7 ռեժիմով կապահովվի 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն

Տարիներ շարունակ անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց հետ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների շփումը եղել է համակարգային խնդիր այն պատճառով, որ վերջիններս չեն տիրապետել անհրաժեշտ լեզուների, և չեն իրականացվել թարգմանչական ծառայություններ, որոնք կօգնեն ապահովել արդյունավետ շփումն անազատության մեջ պահվող անձանց հետ: Շփման հնարավորությունը մեծացնելու նպատակով՝ փորձ է կատարվել ապահովել տվյալ լեզվին տիրապետող, անազատության մեջ գտնվող այլ անձանց կամ աշխատակիցների ներգրավումը: Արդյունքում՝ չի ապահովվել պատշաճ և պրոֆեսիոնալ մակարդակով հաղորդակցություն, տուժել են անազատության մեջ գտնվող անձինք, առավելագույնս չի ապահովվել նրանց հետ արդյունավետ շփումը, վերջիններս ավելի քիչ են ներգրավված եղել վերասոցիալականացման միջոցառումներին:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարի առաջին անգամ հայտարարվել է մրցույթ: Մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող մասնակից, ում հետ կնքվել է պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում իրականացվելու է առնվազն 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն, այդ թվում նաև՝ սուրդոթարգմանություն, ընդ որում՝ կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին՝ առանց բացառության) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում:

Նախաձեռնության արդյունքում այսուհետ կլուծվի անազատության մեջ պահվող, հայերենին չտիրապետող անձանց և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջև հաղորդակցության առկա բարդությունները, ինչպես նաև կստեղծվի առավել բարենպաստ միջավայր՝ անձանց իրավունքների իրացման և պարտականությունների պատշաճ կատարման համար։

Առաջիկայում կդիտարկվի նաև համանման ձևաչափով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար առանձին ծառայություններ ձեռք բերելու հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում