Այսօր կառավարությունում մինչև օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը՝ ասաց, որ նախկինում ևս նշել են, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկներում անընդունելի ոչինչ չկա:
«Բայց չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա»,- ասաց նա:
Նա նշեց, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ: