Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Այս տարի ջրային ռեսուրսների պակաս չի լինի, բայց մնում է ճիշտ կառավարվի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ նախորդած օրերին, հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում, բնակավայրերում դիտվել է աննախադեպ քանակությամբ ձյուն։ Մասնավորապես մի քանի բնակավայրում նույնիսկ հասել է 100 սմ և ավելիի, իսկ Շիրակի, Տավուշի, Լոռու, Սյունիքի առանձին հատվածներում ձյան ծածկն ավելացել է 60-70 սմ-ով։ Ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանում մարտ ամսին այսպիսի երկարատև, առատ ձյան տեղումներ չեն գրանցվել վերջին 40 տարիների ընթացքում։ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսման՝ Ազատի և Մարմարիկի ջրամբարներում կանխատեսում ենք 100% լցվածություն, ինչն անցյալ տարի չի եղել, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներում՝ 70-75%, իսկ Արփի լճի ջրամբարում՝ 80% լցվածություն։

Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն «Առաջին լրատական»-ին փոխանցեց, որ մինչև վերջին օրերի առատ տեղումները՝ հանրապետությունում ջրի պաշարների քանակն իսկապես մտահոգիչ էր։ «Այդ առիթով բոլոր մասնագետները, կազմակերպությունները հայտնել են իրենց լուրջ անհանգստությունը, որ այս պայմաններում սպասելի է ջրի բավականին խորը դեֆիցիտ։ Անձամբ ես դեռևս արևոտ, առանց տեղումների փետրվարին հույս եմ հայտնել, որ մարտը կփոխի պատկերը և այն հուսախաբ չարեց։ Այս չափի առատ տեղումները բնականաբար շատ մեծ, էական ազդեցություն կունենան ջրի պաշարների ավելացման և ոռոգման պահանջների ապահովման հարցում։ Պարզ հաշվարկ է՝ ինչքան շատ լինեն և ինչքան շատ ջրալցվեն ջրամբարները, նշանակում է ապահովում են ջրով այն բոլոր հողերը, որոնց ոռոգելու պահանջների հաշվարկով կառուցվել է»,-նկատում է նա։

Նշենք, որ ջրամբարների լցվածությունը մարտի 2022թ 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 23.64մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.20մլն. մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.16մլն. մ³: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը 0.86մլն. մ³-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։

Ըստ Հովհաննիսյանի, թեև դժվար է դեռևս հստակ գնահատել՝ ձնհալի արդյունքում ինչքան կլցվեն ջրամբարները, դրան նպաստող ինչ ջերմաստիճան, եղանակային պայմաններ կունենանք, այնուամենայնիվ ասպիսի տեղումները հույս են տալիս, որ, մի կողմից, կբացառվի ջրի խորը պակասուրդը, իսկ մյուս կողմից՝ ստիպված չենք լինի Սևանից լրացուցիչ թողք կատարել, որն, ինչպես տեսնում ենք, վատ հետևանքներ են ունենում լճի էկոհամակարգը և ընդհանուր կենսականության վրա՝ստեղծելով ճահճացման վտանգ։ Բացի այդ՝ նորից տեղումներ կլինեն և ավելի լավ պայմանների նախադրյալներ կստեղծեն։ Բանն այն է, որ ամեն մի ջրամբարի լցվածությունը կախված է, թե տեղի հողը ինչ չափով կներծծի ձյան հալոցքը։ Այդպիսով հաշվի առնելով, որ մենք լեռնային երկիր ենք, գարնան հալոցքն արագ է տեղի ունենում, մեծամասամբ ջրերը չեն հասցնի շատ ներծծվել այդ արագ հոսքի մեջ,-հավելեց նա։

Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ցանկացավ ընդգծել, որ ոռոգման համակարգի արդյունավետության հարցում ջրամբարների լցվածությունից ոչ պակաս կարևոր է նաև ջրային ցանցերի նորոգումն ու ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը։ Օրինակ՝ Սևանից ջրառները, ըստ նրա, գրեթե միշտ խիստ անարդյունավետ են, որովհետև մինչև սպառողին հասնելը՝ ճանապարհին ջրի կորուստները անընդունելի շատ են։ Մեր ջրային ցանցերը վթարային, տխուր վիճակում են։ Մյուս կողմից՝ բացի ՀԷԿ-երի չարաշահման խնդրից՝ հարկավոր է իմանալ՝երբ կարելի է բաց թողնել ջուրը։ Օրինակ՝ ամառվա թեժ շոգերին պետք է այնպիսի եղանակի և ժամերի տրամադրել ջուրը, որպեսզի շոգից արագ չգոլորշիանա և իզուր կորուստ չլինի։ Մյուս կողմից՝ կարևոր է ջրամբարի սարքինությունը, որ հանկարծ շատ ջուրն արտահոսքով չգնա այլ տեղ կամ սահմանամերձ համայնքերի դեպքում՝ հարևան երկրներ»,-նշում է մասնագետը։

Անդրադառնալով վերջին տարիներին փոքր և մեծ ջրամբարների քանակի ավելացմանը՝ Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ջրամբարների ավելացումը միանշանակ ապահովելու է ոռոգման համակարգի բարելավումը։ «Արդեն մոտ 80 ջրամբար ունենք, եթե այս տարի ավելանա նաև Վեդիի մեծ ջրամբարը, որի կառուցումն ընթացքի մեջ է, հետո նաև՝ մյուս ջրամբարների նախագծերն իրականություն դառնան, ապա կօգնի առաջին հերթին գյուղատնտեսության զարգացմանը, կմոտիվացնի ավելի շատ մշակել»,-նշեց Քնարիկ Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում