Thursday, 02 07 2026
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել

Չեխիայի դեսպանը զերծ մնաց Արցախում հրադադարի խախտումները գնահատելուց

Լեռնային Ղարաբաղի հարցում Չեխիայի Հանրապետության ընդհանուր մոտեցումը Եվրամիության քաղաքականությանն ու ԵՄ դիրքորոշմանը աջակցելն է, «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը բազում ջանքեր է գործադրում հիմնախնդրի համապարփակ լուծմանը նպաստելու նպատակով:

Չեխիայի դեսպանը, սակայն, զերծ մնաց Արցախում երեկվանից գրանցվող հրադադարի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող ռազմական գործողությունների վերաբերյալ գնահատականներ տալուց՝ ասելով, որ չունի լիարժեք պատկերացում իրավիճակի վերաբերյալ:

«Նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ իրավիճակի հստակ պատկերը, որը ես չունեմ: Ուստի նախ ես պետք է ուսումնասիրեմ: Բայց ինչպես գիտեք՝ մենք որևէ ներկայություն չունենք այնտեղ և հնարավորություն չունենք ստանալու ամբողջական պատկերը կազմելու համար անհրաժեշտ տեղեկություններ: Մենք իրավիճակը դիտարկելու հնարավորություն չունենք, իսկ առանց սեղանի վրա ամբողջական տեղեկատվությունն ունենալու գնահատական տալը սխալ է: Սա շատ կարևոր հանգամանք է: Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունենք, բայց սա շատ զգայուն հարց է, և ես շատ զգույշ պիտի լինեմ գնահատականներ տալիս: Իրավիճակի ամենալավ պատկերը թերևս ռուս խաղաղապահներն ունեն, ուստի իմ հարցն է, թե ի՞նչ են նրանք անում», – «Արմենպրես»-ի հարցերին այսպես պատասխանեց Չեխիայի դեսպանը:

Ինչ վերաբերում է եվրոպական կողմի հնարավոր անելիքներին նշված հարցում՝ դեսպան Կոպեցկին նշեց, որ Եվրամիությունը, որին անդամակցում է իր երկիրը, բազում ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծմանը նպաստելու:

«Հատկապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բազմաթիվ գործնական քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ», – փաստեց չեխ դիվանագետը:

Չեխիայի դեսպանը որևէ առանձնահատուկ տեսակետ չունի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ձևաչափի վերաբերյալ, սակայն տեղյակ է, որ Հայաստանը հստակորեն կողմ է արտահայտվում բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Բանակցությունների ձևաչափը Չեխիայի Հանրապետության որոշելիքը չէ: Վստահ չեմ, որ մեր երկիրը կարող է միջամտել գործընթացին, բայց ես հստակ տեսնում եմ, որ հայկական կողմը ակտիվորեն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին: Եվ մենք որևէ խնդիր չունենք Հայաստանի դիրքորոշման հետ: Մեր ընդհանուր մոտեցումը Եվրամիության քաղաքականությանը աջակցելն է», – մեկնաբանեց Բեդրիխ Կոպեցկին:

Ինչպես հայտնել էին Արցախի տեղեկատվական շտաբից՝ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուս խաղաղապահների և Արցախի լիազոր մարմինների վարած բանակցությունները ադրբեջանական կողմի հետ արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը շարունակել է ագրեսիվ գործողությունները՝ հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթարներ», որոնց հարվածների հետևանքով հայկական կողմից զոհվել է երկու զինծառայող, կան վիրավորներ:Նախորդ գիշեր ադրբեջանական կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել Արցախի Պաշտպանության բանակի ևս հինգ զինծառայող: Այս պահին ճշտված տեղեկություններով 14 հոգի ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Նրանցից 10-ի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, մեկը՝ միջին ծանրության, մեկը՝ ծանր, երկու զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է:

Արցախի Հանրապետության տարածքում [Լեռնային Ղարաբաղում] ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմից հետո՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության 4-րդ կետի համաձայն: Ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատարը գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում