ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չի համաձայնել այն ենթադրություններին, որ Ուկրաինան բավարար հանդարձանք եւ միջոցներ չունի պաշտպանության համար: «Այն միտքը, որ նրանք ոչ բավարար ժամանակակից հանդերձանք ունեն, պարզապես ճիշտ չԷ»,-ասել Է Բայդենը՝ հանդես գալով խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Կիեւը, ինչպես գնահատում են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, անհրաժեշտ ամեն բան ունի, «որպեսզի նրանք կարողանան անել այն, ինչ անում են»: Բացի այդ, Բայդենը հերքել Է Եվրոպայում ԱՄՆ-ի կենսաբանական ու քիմիական զենքի առկայությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը «պնդում Է, որ մենք Ամերիկայում կենսաբանական, ինչպես նաեւ քիմիական զենք ունենք Եվրոպայում, դա պարզապես սխալ Է»:
Նա հավելել Է. «Նրանք (Ռուսաստանը) նաեւ հայտարարում են, որ Ուկրաինայում կենսաբանական, ինչպես նաեւ քիմիական զենք կա: Դա այն բանի ակնհայտ նշան Է, որ նրանք իրենք են դիտարկում մեկի եւ մյուսի օգտագործման հնարավորությունը»: Բայդենը պարզաբանել Է. «Ամեն անգամ, երբ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) սկսում Է խոսել ինչ-որ բանի մասին, որը, նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան կամ Միացյալ Նահանգները պատրաստվում են անել, նշանակում Է, որ ինքն Է պատրաստվում դա անել»:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել Է ԱՄՆ-ի տարածքում կիբեռանվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքն արագացնելու անհրաժեշտության մասին, քանի որ կարծում Է, թե Ռուսաստանն ուսումնասիրում Է հնարավոր կիբեռգրոհների տարբերակները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








































