ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ Երևանի քաղաքապետարանում մասնակցել է Սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը։
Յուրաքանչյուր տարի մարտ ամիսը նշվում է որպես սոցիալական աշխատանքի համաշխարհային ամիս և մարտի երրորդ երեքշաբթին՝ մասնագիտական օր:
Իր ելույթում նախարարը ողջունել է Երևանի քաղաքապետին, միջոցառման մասնակիցներին և իր աջակցությունը հայտնել սոցիալական ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերին։
Նախարարն ընդգծել է պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողի կարևորությունը հասարակության մեջ և նկատել, որ անհրաժեշտ է իրականացնել տարաբնույթ միջոցառումներ՝ որոնց շնորհիվ սոցիալական աշխատողի մասնագիտական դերը հասարակական ընկալման մեջ կփոխվի, էլ ավելի կկարևորվի։
Նախարարը նկատել է, որ այս բարեփոխումների ճանապարհին 2017 թ․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում հաստիքներ են ավելացվել, ինչպես նաև մշակվել և համայնքներին են տրամադրվել սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերի օրինակելի ձևեր։
Մասնավորապես 5000-ից ավել բնակչություն ունեցող համայնքներում ավելացվել են համայնքային սոցիալական աշխատողի հաստիքներ։









































