Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ սա խոշոր ռեֆորմ է.«Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում, բայց սա շատ մեծ ռեֆորմ է, սրա արդյունքում հանրային ներդրումների արդյունավետությունը կբարձրացնենք»,-ասաց Քերոբյանը:
Քերոբյանին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը. «Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում: Այսօրվա մեր նիստի երկու թեմաները ամենախոշոր երկու ռեֆորմների մասին են: Ես ուզում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է: Այս բոլոր ռեֆորմները չունեն մեկ ուղղություն: Դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական են, և՛ կառավարչական են: Սա շատ կարևոր ուղղություն է, հույս ունեմ, որ մենք այս ճանապարհը կշարունակենք», – ասաց Նիկոլ Փաշինյանը:









































