Thursday, 02 07 2026
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

Մոսկվան հասկանում է Երևանի վիճակը, խաղաղության պայմանագիր կնքելու համար Մինսկի խմբին դիմելուն չի առարկի․ Վադիմ Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը։

-Պարոն Դուբնով,  օրերս Ադրբեջանը Հայաստանին ներկայացրեց խաղաղության պայմանագիր կնքելու  հինգ կետանոց առաջարկների փաստաթուղթ։ Հայաստանն էլ իր հերթին հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ ակտին, նշել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դուք այս պահին ինչքանո՞վ եք հավանական համարում այդ խմբի շրջանակներում  նման համաձայնագրի ստորագրումը։

Ես կարծում եմ, որ Հայաստանը տակտիկական քայլ է անում, փորձում է պահպանել ներկայիս ստատուս-քվոն, որի  շրջանակներում կարողանում է խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց և այդ հարցը ղարաբաղյան խնդրից տարանջատելուց։ Հիմա Ադրբեջանը հարցը հստակ է  դնում՝ հանդես գալով պատերազմը հաղթած պետության դիրքերից և որին անհրաժեշտ է ամրապնդել այդ հաղթանակը։ Իսկ Երևանը փորձում է այդ քննարկումներից խուսափել։ Դրա լավագույն տարբերակը Մինսկի խումբն է, որը ֆորմալ առումով գոյություն ունի, բայց փաստացի կարող է միայն Ստեփանակերտի փողոցների տարանջատմամբ զբաղվել։

-Ռուսաստանն այժմ իհարկե զբաղված է Ուկրաինայով, այդուհանդերձ ինչպես կարձագանքի Մինսկի խումբը  վերակենդանացնելու  առաջարկություններին։

-Ռուսաստանի համար այժմ առաջնային է, որ այնտեղ չլինեն լուրջ  էսկալացիաներ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հասկանում է Հայաստանի խնդիրը ու դրան վերաբերում է՝ եթե ոչ բարյացակամ, ապա գոնե առանց առարկությունների՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ինքը ևս ներկայացված է  Մինսկի խմբում, ունի ձայնի իրավունք։ Ուստի կարող ենք ասել, որ հարցը որոշակիորեն համաձայնեցված է Մոսկվայի ու Երևանի միջև։ Մյուս կողմից դա անվերջ շարունակվել չի կարող, որովհետև արդեն հիմա նշմարվում է Մոսկվայի ու Բաքվի միջև լարվածություն։ Ես չեմ կարծում, որ Մոսկվան այդ ուղղությամբ լուրջ ռիսկերի կարող է գնալ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի քայլերն էլ այստեղ  կանխատեսելի չեն։ Թուրքիան ցանկացած խաղի համար մանևրելու լայն  հնարավորություններ է ստանում։

-Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ  Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է ընթանա առանց երրորդ երկրների մասնակցության։ Կարծում եք ակնարկը Ռուսաստանի՞ն էր ուղղված։

-Ես չեմ կարծում, թե ակնարկը Ռուսաստանին էր ուղղված։ Ավելի շատ արևմտյան երկրներին։ Ո՛չ, ես չեմ կարծում, թե Մոսկվային էր հասցեագրված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում