Թուրքիան իր հարաբերությունները կարգավորում է ՀՀ հետ, Հվ․Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանը:
Թուրքագետի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական կողմը փորձ է անում օգտվել ուկրաինական պատերազմից․ «Հայկական կողմը պետք է դիմի այն լեգիտիմ մարմնին, որը լիազորված է արցախյան հիմնախնդրի կարգավորման համար: Արևմուտքը չի ուզում դուրս մնալ պրոցեսներից․ Հայաստանի՝ Մինսկի խմբին դիմումը վերակենդանացնում է այս ձևաչափը»:










































