Friday, 05 06 2026
Հախուռն՝ ինչպես գետը ելման
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Երևանի պատասխանը Բաքվին

Հայաստանի համար առաջնային են արցախահայության իրավունքներն ու ազատությունը, և լուծում պետք է ստանա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ դիրքորոշումն արտահայտել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություն սկսելու վերաբերյալ Ադրբեջանի այսպես ասած հինգ կետերից բաղկացած առաջարկների մասին: Դրանք խոշոր հաշվով հիշեցնում են պայման, այլ ոչ առաջարկ: Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունը պետք է սկսի առանց նախապայմանի: Խոշոր հաշվով, այստեղ առանցքայինը թերևս լինելու է ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների, որքան Մինսկի խմբի համանախագահ եռյակի որոշումների հանգամանքը: Եթե եռյակը տրամադրված է բանակցային գործընթաց նախաձեռնելու և համատեղ աշխատելու ուղղությամբ, ապա հազիվ թե Բաքուն օրինակ փորձի դիմադրել այդ տրամադրվածությանը, լավ հասկանալով, որ դա ոչ միայն չունի հեռանկար, այլ կարող է նաև առաջ բերել հավելյալ խնդիրներ:

Երևանն էլ ինքն է դիմել Մինսկի խմբի համանախագահներին, պաշտոնապես խնդրելով նախաձեռնել հայ-ադրբեջանական բանակցություն խաղաղության պայմանագրի շուրջ: Սա իհարկե փորձ է այսպես ասած համընդհանուր լեգիտիմ թեմայով ակտիվացնել Մինսկի խմբի ձևաչափն ու բացել այսպես ասած ասպարեզ արցախյան հարցի հետագա քննարկումների համար: Բաքուն թերևս պատկերացնում է այդ հանգամանքը և փորձելու է խուսափել, սակայն այստեղ է, որ Ադրբեջանի դիրքորոշումն էապես կախված է համանախագահ եռյակից: Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ Թուրքիան: Թուրքիայի հանգամանքը թերևս հարաբերական է:

Մի կողմից թվում է, որ Անկարան շահագրգռված չէ Մինսկի խմբի համանախագահության աշխուժացմամբ, քանի որ դա գործնականում կարող է հետին պլան մղել «3+3» կոչված նախաձեռնությունը: Մյուս կողմից, այն կարծես թե հայտնվել է որոշակի «ստվերում»՝ ուկրաինական իրադարձությունների ստվերում, իսկ դրանք անկասկած ընդգրկում են աշխարհաքաղաքական խորքային շերտեր, այդ թվում կովկաս-մերձավորարևելյան: Նաև այդ համատեքստում է, որ Անկարան գնաց Հայաստանի հետ առանձին դիվանագիտական «գիծ» բացելու, թերևս տեսնելով նաև այն, որ Իրանի հետ առանձին հաղորդուղի բացելու տրամադրություն կար նաև ԱՄՆ-ում, ինչը կարող է տեղի ունենալ Կատարի միջոցով: Այլ կերպ ասած, կովկասյան ռեգիոնը 3+3-ով «փակելու» նախաձեռնությունը կարող է կորցնել ակտուալությունը հենց Թուրքիայի համար: Դա չի նշանակում դրա օրակարգից դուրսբերում, սակայն առաջնայնությունը կարող է նվազել: Փոխարենը, Անկարան կարող է Մինսկի խմբի ձևաչափի ներքո գործընթացի աշխուժացումը դիտարկել իր համար այսպես ասած հետնաբեմային խաղի հնարավորություն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հետ: Սակայն հարց է առաջանում, թե որքանով է Մինսկի խմբի աշխուժացմամբ շահագրգիռ Ռուսաստանը, որը փաստորեն կարող է կորցնել «եռակողմ ֆորմատի» առավելությունը: Այդ հարցի պատասխանը սակայն միարժեք չէ բոլորովին, եթե հաշվի առնենք և այն, որ Երևանի առաջարկը ֆորմալ իմաստով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունն է, իսկ Ռուսաստանի դիրքային ռազմա-քաղաքական հենակետը ներկայումս արցախյան ուղղությունն է: Գլխավոր այս հարցում այն է, թե ինչ հարաբերակցությամբ է զարգանալու ուկրաինական իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում