«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս կիրակի ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնած Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատող բոլոր օգնականներին խորհրդականներին առանց հանդիպելու ասել է, որ դուրս գան աշխատանքից։
Վահագն Խաչատուրյանը որոշել է հիմնավորապես կրճատել նախագահի աշխատակազմի բյուջեն և աշխատակիցների քանակը:
Հիշեցնենք, որ ժամանակավորապես ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ բավականին ուռճացված է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Նշենք, որ մինչև 2018 թվականը ՀՀ նախագահի ինստիտուտը երկրի թիվ մեկ մարմինն էր, հետևաբար ուներ բավական մեծ աշխատակազմ, սակայն երբ Հայաստանն ամբողջությամբ անցավ խորհրդարանական կառավարման համակարգի, ՀՀ նախագահ դարձած Արմեն Սարգսյանը չցանկացավ կրճատումներ անել, թեև իրավասությունների կտրուկ նվազում էր տեղի ունեցել: Արդյունքում աշխատակիցներից շատերը գալիս էին սուրճ խմում ու գնում տուն: