Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ինչո՞ւ ՆԱՏՕ-ն ոչ թռիչքային գոտի չի ստեղծում Ուկրաինայում

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներին ուղղված իր ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Խնդրում եմ ապահովել ուկրաինական երկնքի անվտանգությունը։ Խնդրում եմ անել այն, ինչ անհրաժեշտ է դրա համար»:

Իր ելույթում Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել ոչ թռիչքային գոտի ստեղծել։ Նման ռեժիմ իրականացնելու համար արևմտյան դաշնակիցները պետք է օգտագործեն իրենց կործանիչները։ Դա կօգնի՝ ռուսական զորքերին զրկել օդային գերակայությունից, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում ռմբակոծում էին ուկրաինական քաղաքները:

«Մինչև ե՞րբ է աշխարհը լինելու ահաբեկչությունն անտեսող հանցակից: Անմիջապես փակեք երկինքը։ Դադարեցրեք սպանությունները», – գրել էր Զելենսկին իր Twitter-ում։ Մինչ այժմ, սակայն, նախագահի դիմումները մերժվել են։

Արևմտյան երկրները միաձայն դատապարտեել են Մոսկվայի զինված ագրեսիան և վճռականորեն մի շարք պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղված են նրա ռազմական ներուժի դեմ։ Այնուամենայնիվ, երկնքի փակումը մնում է ռուբիկոն, որը դեմոկրատական ​​երկրները չեն ցանկանում անցնել:

Ոչ թռիչքային գոտու հայեցակարգն առաջին անգամ առաջարկվել է 1990-ականների սկզբին՝ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ 35 երկրների կոալիցիան միավորվեց՝ Սադամ Հուսեյնի իրաքյան ուժերին Քուվեյթից դուրս մղելու համար:

Հայեցակարգը սահմանում է սահմանափակ տարածք, որի վրայով որոշ ինքնաթիռների չի թույլատրվում թռչել: Այն կարող է դիտվել որպես ապառազմականացված գոտու օդադեսանտային համարժեքը։ Գործնականում, սակայն, այս միջոցի կիրառումը բարդ է և ռիսկային:

Դրա իրականացման համար անհրաժեշտ է օգտագործել հետախուզական և կործանիչ ինքնաթիռներ՝ հայտնաբերելու, բացահայտելու և, անհրաժեշտության դեպքում, պատժելու բոլոր նրանց, ովքեր խախտում են այս ռեժիմը։

1991թ. ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Հյուսիսային Իրաքում սահմանեցին ոչ թռիչքային գոտի՝ կանխելու իրաքյան հարձակումները էթնիկ քուրդ փոքրամասնության վրա, և առանձին գոտի՝ պաշտպանելու հարավում գտնվող շիա մահմեդականներին:

2003թ. Իրաք ներխուժմանը նախորդող տասնամյակում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ըստ Պենտագոնի, իրականացրել են ավելի քան 280․000 թռիչք:

Ոչ թռիչքային գոտիները ստեղծվել են ՆԱՏՕ-ի կողմից՝ 1993թ., Բոսնիայի պատերազմի ժամանակ, որը դաշինքի առաջին մասնակցությունն էր զինված հակամարտություններին: 2011թ. դրանք օգտագործվել են Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, ինչը նպաստել է ապստամբ ուժերի կողմից Մուամար Քադաֆիի կառավարության տապալմանը։

Այժմ, երբ Ռուսաստանը շարունակում է իր ներխուժումը ցամաքով, ծովով և օդով՝ չնայած միջազգային պատժամիջոցներին, Զելենսկին կրկնապատկել է իր պահանջները, որպեսզի դաշինքը սահմանի ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրայով:

«Ամեն օր կրկնում ենք՝ փակեք երկինքը Ուկրաինայի վրայով», – ասել է նախագահը։ «Եթե մեզ գոնե ինքնաթիռներ չտաք, որպեսզի մենք ինքներս կարողանանք պաշտպանվել, մնում է միայն մեկ եզրակացություն՝ դուք ուզում եք, որ մեզ դանդաղ սպանեն»։

Ինչո՞ւ Արևմուտքը դա չի անում

Ի տարբերություն Իրաքի, Բոսնիայի և Լիբիայի՝ Ուկրաինայում ոչ թռիչքային գոտին ՆԱՏՕ-ին կհանի Ռուսաստանի դեմ: Սա միջուկային տերություն է, որն ունի աշխարհի երկրորդ հզոր բանակը։ Արևմտյան առաջնորդները ակնհայտորեն ցանկանում են խուսափել դրանից:

«Ես անպատասխանատու եմ համարում բոլոր կոչերը, որ ՆԱՏՕ-ն այժմ միջամտի ռազմական հակամարտությանը», – ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն։

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարմիր գիծ է գծում այդ հարցի վրա ամեն անգամ, երբ որևէ լրագրող դա բարձրաձայնում է:

«Մենք հասկանում ենք հուսահատությունը, բայց նաև պիտի հասկանանք, որ դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում, որը կներգրավի ավելի շատ երկրներ և ավելի շատ տառապանքներ», – հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Զելենսկու խնդրանքը կատարելու համար դաշնակից պետություններից կպահանջվի իրենց կործանիչներն ուղարկել Ուկրաինայի օդային տարածք՝ ռուսական ինքնաթիռներին դիմակայելու համար։ Ոչ թռիչքային տարածք պետք է հաստատվի 603 հզ կմ² տարածքի վրա՝ մշտական ​​և համակարգված դիտարկումով:

Արևմտյան երկրները նույնպես ստիպված կլինեն հարձակվել ռուսական ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերի վրա՝ իրենց ինքնաթիռների վրա հարձակումները կանխելու համար։ Դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել դաշինքի համար, քանի որ այդ համալիրների մի մասը կարող է տեղակայվել Ուկրաինայի սահմաններից դուրս։ Դա կստիպի ՆԱՏՕ-ին՝ կրակ բացել Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում՝ իր օդային գերակայությունն ապահովելու համար։

Նման սցենարը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի բաց և ուղղակի առճակատման, որից դաշնակիցներն այնքան ցանկանում են խուսափել: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի ուժի մեջ մտցնել ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածը։ Զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմամբ ավերիչ պատերազմի վախերը անհավատալին կդարձնեն հավանական:

«Մենք այս հակամարտության մաս չենք։ Եվ մենք պարտավոր ենք ապահովել, որ այն չսրվի և չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս», – ասել է Ստոլտենբերգը։

Ռիսկն այնքան մեծ է, որ Լեհաստանի առաջարկը՝ Ուկրաինա ուղարկել իր բոլոր ՄիԳ-29 կործանիչները՝ Գերմանիայում գտնվող ամերիկյան բազայի միջոցով, մերժվել է Պենտագոնի կողմից, քանի որ դա «լուրջ մտահոգություն է առաջացրել ՆԱՏՕ-ի ողջ տարածքում»՝ կապված ռազմական բախման հնարավորության հետ։

Պուտինն արդեն Մոսկվայում նախազգուշացրել է, որ ցանկացած երրորդ կողմի կողմից ոչ թռիչքային գոտու ստեղծումը կդիտարկվի որպես «մասնակցություն զինված հակամարտությանը»։ Պուտինը նաև ասել է, որ Արևմուտքի կողմից կիրառվող կոշտ պատժամիջոցները նման են պատերազմ հայտարարելու։

ՆԱՏՕ-ին ուղղակիորեն ուկրաինական հակամարտությունում ներգրավելը Պուտինին հարմար պատրվակ կտա՝ ներխուժումը ներկայացնել որպես գոյապայքար՝ դաշինքի ընդլայնման դեմ, ինչն է՛լ ավելի կհակի իր համաքաղաքացիներին՝ հօգուտ ռազմական արշավի:

«Հնարավորությունների պատուհան»

Գերմանական Մարշալի հիմնադրամի (ԱՄՆ) ավագ գիտաշխատող Բրունո Լետեն ասում է, որ «արագ վատթարացող իրավիճակը ՆԱՏՕ-ին հնարավորություն է տալիս»՝ ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի արևմտյան մասում, որտեղ ռուսական զորքերը դեռ չեն հասել, և, այդպիսով, ստեղծել մարդասիրական միջանցք, որը թույլ կտա քաղաքացիներին՝ կազմակերպված և անվտանգ դուրս գալ։ «Դա հնարավոր է հենց հիմա՝ նվազագույն ռիսկով: Ռուսական ուժերը ներկայումս կենտրոնացած են Ուկրաինայի արևելքում և Կիևի շրջակայքում», – ասել է Լետեն: «Հաշվի առնելով պատերազմի դանդաղ զարգացումը, չեմ կարծում, որ Ռուսաստանն այժմ կարողություն ունի՝ կանխելու Արևելքում ոչ թռիչքային գոտու սահմանումը»:

Այս գործողությունը կպահանջի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների հավանությունը, ինչն այս պահին քիչ հավանական է՝ հաշվի առնելով քաղաքական ցածր հետաքրքրությունը ցանկացած գործողության նկատմամբ, որը կարող է սրել կոնֆլիկտը՝ առանց հստակ ավարտի:

Ոչ թռիչքային գոտի սահմանելու ցանկացած փորձ սկզբունքորեն պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, ինչպես դա եղավ Բոսնիայի և Լիբիայի դեպքերում:

Որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, Ռուսաստանը, անշուշտ, կօգտագործի իր վետոյի իրավունքը՝ չեղյալ համարելու ներխուժումը դատապարտող կամ ռազմական միջամտությունը թույլատրող ցանկացած բանաձև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում