Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համարում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օրվա հետ Ռուսաստանն ավելի է հեռանում է համաշխարհային հանրությունից: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինան ունի իր տարածքները պաշտպանելու իրավունք: Նրա կարծիքով, Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցման արգելքը կարևոր ներդրում է Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի գործում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով: