Հակամարտող ժողովուրդները հաշտության կարող են հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով, իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը միայն ավելացնում է թշնամանքը և վնասում փոխըմբռնման հասնելուն: Այդ մասին Եվրախորհրդարանում«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ Անդրեյ Կովաչևը:
«Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ մշակութային ժառանգության ոչնչացման թեման ընդամենը մեկ օրինակ է այն բանի, թե որքան կարևոր է վստահությունը, քանի որ հաշտության կարելի է հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով։ Ցանկացած մշակութային ժառանգության, տեսարժան վայրերի, արտեֆակտների և առարկաների ոչնչացումը հրահրում է թշնամանք, ռազմական գործողությունների սրացում, հասարակությունների միջև, վնասում է փոխըմբռնմանը և նպաստում նախապաշարմունքների ձևավորմանը», – ասաց Բուլղարիան ներկայացնող պատգամավորը:
Եվրոպական խորհրդարանը այսօրվա նիստում՝ մարտի 10-ին, երկարատև քննարկումներից և ելույթներից հետո, ընդունել է«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով: