Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Խորհուրդ կտայի իմ հայ գործընկերներին լինել ողջ աշխարհի կողքին, այլ ոչ թե մեկ «իզգոյի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ  վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք իրավիճակը գնահատում այս պահի դրությամբ։ Կարծում եք դեռ հնարավոր է քաղաքական ճանապարհով իրավիճակի կարգավորում՝ ԱԳ նախարարներ Լավրովի և Կուլեբայի հանդիպման համատեքստում։

-Սովորաբար բոլոր պատերազմներն ավարտվում են բանակցություններով կամ քաղաքական որոշումներով։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային, ապա ակնհայտ է, որ բլից-կրիգը ձախողվեց, և ամենայն հավանականությամբ կլինի օկուպանտների կողմից հարձակումների երկրորդ ալիքը, ինչը, իմ կարծիքով, ավելի կբարդացնի Մոսկվայի դիրքորոշումը։ Ռազմական ձախողումներն ու կոշտ պատժամիջոցները Կրեմլին դրել են մի իրավիճակում, որից ելք գտնելը չափազանց դժվար է։ Համենայնդեպս, բանակցությունների ընթացքում մենք  օկուպանտին այդ ելքը ցույց կտանք, այն ենթադրում է ուկրաինական բոլոր տարածքների ամբողջական ազատագրում, որոնցից մի քանիսը օկուպացված են 2014 թվականից, փոխհատուցում և գործողությունների մի  ամբողջ շարք, որոնք օկուպանտը պետք է կատարի։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարների բանակցություններին, ապա պետք է հաշվի առնել, որ ռուսական բանակը վաղուց նման կորուստներ չի ունեցել, և ռուս դիվանագետների համար դժվար կլինի հաշտվել նման իրականության հետ։ Բայց միևնույն ժամանակ, որքան շուտ Մոսկվան հասկանա իրենց ագրեսիայի անիմաստ լինելը, այնքան ավելի շատ զինվորների կյանքեր կկարողանան փրկել, որոնք ուղղակի չեն կարող դիմակայել ուկրաինական բանակի հետ ուղիղ բախմանը։

 –Դուք հետևում եք նաև հայաստանյան արձագանքներին՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետ կապված, ինչպե՞ս եք գնահատում դրանք։ Ռուսական քարոզչությունը Հայաստանում ինչքանո՞վ է ազդում կարծիքների ձևավորման վրա։

-Իմ գնահատականներով, Հայաստանի լրատվական դաշտում, ցավոք, գերակշռում են ռուսական քարոզչական նյութերը, որոնք այնքան անհեթեթ են, որ արդեն պարզ է, թե Կրեմլը որքան հեռու է Ուկրաինայի իրականությունից։ Որպես լրատվամիջոցների հետ առնչություն ունեցող մարդ, նշեմ, որ հայկական լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների պահվածքը, իմ կարծիքով, անպատասխանատու է։ Դա արտահայտվում է ռուսերեն՝ ըստ էության, ապատեղեկատվական նյութերի վերահրապարակումներով, որոնք շփոթության մեջ են գցում հայ ընթերցողների մի զգալի մասին՝ կտրելով  նրան իրականությունից։ Նաև նշում եմ, որ սա չափազանց վտանգավոր է հենց Հայաստանի համար, որը տարածաշրջանում կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ։

Մենք բոլորս տեսանք գրեթե ողջ աշխարհի արձագանքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, սրանք ամենահզոր պատժամիջոցներն են, որոնցից  այդ երկիրը  տնտեսությունը գործնականում 30 տարով հետ է շպրտվել և դառնում է  անկենսունակ։ Ես խորհուրդ կտայի իմ հայ գործընկերներին լինել ողջ աշխարհի կողքին, այլ ոչ թե մեկ «իզգոյի», որը Հայաստանի նախկին իշխանությունների կասկածելի որոշումներով համարվում է Հայաստանի «դաշնակիցը»։

Ուկրաինայում ինչպե՞ս են գնահատում հայկական կողմի դիրքորոշումը, որն այս պահի դրությամբ կարծես չեզոք է։

-Պաշտոնական Կիևի վերաբերմունքը Հայաստանի դիրքորոշմանը ներկայացրել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Դիվանագետը ողջունել է Հայաստանի քայլը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս կայացած քվեարկության ժամանակ։

Բայց այստեղ ուզում եմ ավելացնել, որ Հայաստանի դիրքորոշումն այժմ ոչ միայն պաշտոնական Կիևի, այլ ողջ առաջադեմ մարդկության ուշադրության կենտրոնում է, և Երևանից հետևողականություն է սպասվում։

Մեր դաշնակից Ռուսաստանը պահանջում է, որ իր ու ՆԱՏՕի արանքում Ուկրաինայի հաշվին չեզոք, ապառազմական բուֆերային գոտի ստւղծվի, իսկ մեր պատերազմի սկսվելուն պես մեր Լավրովը ասում էր՝ դե հայերս գիտեք, որ էդ բուֆերային գոտու տարածքները վաղ թե ուշ հետ եք տալուԱյդ նույն տրամաբանությամբ Քարվաճառ և Քաշաթաղ ինչու՞ չպետք է ապառազմական, բուֆերային գոտի լիներ առնվազն։

Ուկրաինան ինքնիշխան երկիր է, որի քաղաքական կուրսը որոշում է մեր պետության ժողովուրդը։ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ուղին ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ, և այդ ուղղությամբ բոլոր որոշումները կայացնելու են Ուկրաինայի ժողովուրդը և քաղաքական վերնախավը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, այլ ոչ թե օկուպանտների ճնշումների փորձերից։ Վաղուց ժամանակն է, որ Կրեմլը հասկանա, որ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունները մեր գործն են և չեն վերաբերում երրորդ երկրներին։ Ի վերջո, ՆԱՏՕ-ին միացած մերձբալթյան երկրների սահմանը շատ ավելի մոտ է Մոսկվային ու Սանկտ Պետերբուրգին, քան Ուկրաինայի սահմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում