Ռուս ագրեսորը փետրվարի 24-ից մարտի 10-ը կորցրել է ավելի քան 12 հազար անձնակազմի անդամ ։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Բացի այդ, հակառակորդի կորուստներն են՝ տանկեր՝ 335, զրահատեխնիկա՝ 1105, հրետանային համակարգեր՝ 123, РСЗО՝ 56, ՀՕՊ համակարգեր՝ 29, ինքնաթիռներ՝ 49, ուղղաթիռներ՝ 81, մեքենաներ՝ 526, նավեր/նավակներ՝ 3, վառելիքի և քսանյութերի տանկեր՝ 60, օպերատիվ-մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարքեր՝ 7։
Տվյալները ճշտվում են։ Հաշվարկը բարդանում է ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության պատճառով։
Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, ՆԳ նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն հայտնել է, որ մարտի 10-ի գիշերը ուկրաինական բանակը Կիևի մերձակայքում հակահարված է հասցրել ռուսական զորքերին և տապալել հինգ տանկ։










































