Sunday, 05 07 2026
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

ՀՀ-ում կայացել է խոշտանգման հանցակազմով 2-րդ մեղադրական դատական ակտը․ Գոռ Աբրահամյան

Խոշտանգման հանցակազմով նոր դատական ակտ Ա. Աղաջանյանի գործով՝ հիմնված ՀՀ վճռաբեկ դատարանի ուղղորդիչ նշանակության իրավական վերլուծությունների վրա: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«2022 թ. մարտի 9-ին կայացած դատական նիստում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Ս. Մարաբյանի) որոշել է բավարարել մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել, Արմեն Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու համար և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, իսկ 314-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար՝ 1 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ ի սկզբանե ՔԿՀ աշխատակից Ա. Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով խուզարկության համար նախատեսված սենյակում ՔԿՀ մի խումբ ծառայողների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճաելու և խոշտանգման դեպքը թաքցնելու համար իբրև թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմեու համար:

Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով խոշտանգման մեջ Ա. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը, 2019թ. նոյեմբերի 26-ի դատավճռով վերջինիս մեղավոր էր ճանաչել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու (որն ավելի մեղմ պատիժ է նախատեսում), պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների համար և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել էր համաներում, և նա ազատվել էր ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատավճռի դեմ ներկայացված բողոքները, ինչի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ խնդրելով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների այդ որոշումը, Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

Բողոքների քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ:

Վճռաբեկ դատարանը արձանագրել էր, որ Ա.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելու մասով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, սխալ են գնհատել գործում առկա փաստական տվյալները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ և մասնակի բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հենց այս քննության արդյունքում էլ ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է վերոնշյալ դատական ակտը:

Այսպիսով ՀՀ-ում կայացվեց խոշտանգման հանցակազմով երկրորդ մեղադրական դատական ակտը:

Այս գործով իրավական ողջ գործընթացն առանձնացավ նրանով, որ ՀՀ Հճռաբեկ դատարանը նախադեպային իրավունքի շրջանակում լուծեց խոշտանգման հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բռնությամբ ուղեկցված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմից ճշգրիտ սահմանազատելու խնդիրը:

Դա էական նշանակություն ունի նմանատիպ գործերով նախաքննության ընթացքում հանցավոր արարքներին ճիշտ քրեաիրավական որակում տալու տեսանկյունից:

Այս գործընթացը և հատկապես խոշտանգման հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունները նաև ուղղորդիչ նշանակություն ունեն պետության վերահսկողության ներքո փակ տարածքում, անազատության պայմաններում գտնվող անձանց համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վարքագծի կառավարման և այնպիսի գործողություններից զերծ մնալու առումով, որոնք կարող են բնորոշվել որպես անձի նկատմամբ խոշտանգման իրականացում:

Հաշվի առնելով այս իրողությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակության որոշումը Դատախազությունում ստացվելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ դրա օրինական ուղարկվել էր ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ աշխատակիցներին պատշաճ հրահանգավորելու, նմանատիպ դեպքերը գործնականում բացառելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում