Ռուսաստանը, վերջին օրերին արևմտյան երկրների կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցների ալիքից հետո, դարձել է պատժամիջոցների տակ գտնվողների թվով համաշխարհային առաջատարը՝ այս ցուցանիշով առաջ անցնելով Իրանից, ցույց է տալիս վիճակագրությունը։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Castellum.ai պատժամիջոցների տվյալների բազայի տվյալները, փետրվարի 22-ից ի վեր 2778 նոր սահմանափակումներ են մտցվել ռուս իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, և դրանց ընդհանուր թիվը հասել է 5530-ի, ինչը ավելին է, քան Իրանը (3616): Իրանին հաջորդում են Սիրիան (մոտ 2600), Հյուսիսային Կորեան (մոտ 2100): Փետրվարի 22-ից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշող մեծամասնությունը սահմանվել է ֆիզիկական անձանց նկատմամբ (2427)։ Իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվել է 343 սահմանափակում. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում առավել ակտիվ են եղել Շվեյցարիան (568), ԵՄ-ն (518), Ֆրանսիան (512), ԱՄՆ (243)։









































