Վերջին օրերին ռուսական զորքը սկսել է ռմբակոծել ուկրաինական մի քանի քաղաքներ, մասնավորապես Խարկովը։ Հարվածներ են հասցվում բնակելի թաղամասերին, սպանվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ։ Տեղյակ աղբյուրները նշում են, որ Պուտինը համոզված է եղել, որ այդ քաղաքները աղուհացով ու ծաղիկներով են դիմավորելու ռուս զինվորներին։ Սակայն այդ քաղաքների բնակիչները ռուս զինվորներին «դիմավորում» են հայհոյանքներով ու անեծքներով, դիմադրելով նրանց առաջխաղացմանը։ Ըստ տեղյակ աղբյուրների, դա հունից հանել է Պուտինին, եւ նա վրեժ է լուծում ուկրաինական քաղաքներից՝ ավիահարվածների ու հրթիռակոծումների ձեւով։










































